Ի՞նչ են քննարկել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ են քննարկել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները. armeniasputnik.am

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այսօր` փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:

Հիշեցնենք` 2021թ–ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով նախատեված է տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում։

Գործընթացի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի համանախագահները 3 երկրների փոխվարչապետներն են։

Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի էր ունեցել 2021թ–ի հունվարի 30-ին:

armeniasputnik.am



Նման նյութեր