Անուշադրության մի մատնեք. վիտամին E-ին անբավարար քանակի նշանները
Advertisement 1000 x 90

Անուշադրության մի մատնեք. վիտամին E-ին անբավարար քանակի նշանները

Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Այն հագեցած է ամինաթթուներով, որոնք ամրացնում են իմունային համակարգը։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով։

Վիտամին E-ի անբավարար քանակի դեպքում օրգանիզմում կարող են նկատվել որոշ նշաններ։ Դրանք անուշադրության մատնելը հետագայում կարող է հանգեցնել խնդիրների, հետևաբար՝ ուշադիր եղեք։ Երբ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինի մակարդակը, կարող են արտահայտվել հետևյալ նշանները.

  • դժվարություններ քայլելիս ու կողմնորոշվելիս
  • տեսողության խանգարումներ
  • մկանային ցավեր կամ թուլություն։

Վիտամին E-ի անբավարար քանակի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ. հավելումների օգտագործումը կարող է նշանակվել բացառապես նրա կողմից։ Հարկավոր է շտկել նաև սննդակարգը՝ դրանում ներառելով մթերք, որը մեծ քանակով վիտամին E է պարունակում։

Վիտամին E-ով հարուստ են.

  • ամբողջական հատիկավորները
  • ընդեղենն ու սերմերը, այդ թվում՝ նուշը, գետնանուշը, դրա յուղը, արևածաղկի սերմերը
  • մանգոն
  • կիվին
  • ձուն
  • բանջարեղենը
  • ձիթապտղի և արևածաղկի յուղերը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը