Դուբայը աշխարհի շատ ճանապարհորդների ու զբոսաշրջիկների երազանքի քաղաքն է, վայր, ուր, ինչպես ենթադրում են շատերը, ապրում է փայլուն, ֆանտաստիկ ապագան: բայց այդպե՞ս է դա արդյոք իրականում: Ինչպես և հարիր է այդքան հանրահայտ քաղաքին, այն շարունակ գտնվում է առասպելների, հորինվածքների ու կեղծ փաստերի կիզակետում, որոնք կամ ճշմարտության հետ որևէ աղերս չունեն, կամ սոսկ մասնակիորեն են ճիշտ: Եկել է ճշմարտությունը բացահայտելու ժամանակը:
- Դուբայը մոլորակի ամենահարուստ մարդկանց քաղաքն է:
Վիճակագրությունն այլ բանի մասին է ասում: Ընդամենը մեր մոլորակի վրա ապրում են 5 000 դոլարային միլիարդատերեր: Նրանց ամենամեծ քանակությունն ապրում է Պեկինում, երկրորդ տեղում Նյու Յորքն է, իսկ Դուբայում ապրում են նրանցից սոսկ 20-ը:
- Դուբայում աղքատություն չկա:
Բացարձակ սուտ է: Այստեղ ապրում են շատ մեծ քանակությամբ էմիգրանտներ, ովքեր գիշեր-ցերեկ աշխատում են կոպեկներով ու ապրում մի քանի հոգով շատ փոքր սենյակներում:
- Դուբայում շատ լավ է երեխա մեծացնելը:
Եթե հաշվի չառնենք կլիման, որը ստիպում է, որ երեխաները գրեթե ողջ օրն անցկացնեն օդորակիչներով սենյակներում, ապա երեխաների դաստիարակության ամենամեծ բարդությունն այստեղ կայանում է կրթության մեջ, որը շատ թանկ արժե: Օրինակ, սովորական դպրոցում ձեր երեխայի սովորելը 11 տարում կարժենա 100 000 դոլար: Համալսարանների արժեքի մասին արդեն չենք խոսում: Այնտեղ անվճար սովորում են միայն ԱՄԷ-ի քաղաքացիները:
- Դուբայը պետություն է:
Ամենատարածված սխալ կարծիքներից է: Դուբայը սովորական քաղաք է:
- Դուբայում ալկոհոլային խմիչքներ չեն խմում:
Դա բացարձակապես այդպես չէ: Բոլոր զբոսաշրջիկներն ու այն բնակիչները, ովքեր մահմեդականներ չեն, կարող են օգտագործել ալկոհոլ: Այն ձեռք բերելու համար պետք է հատուկ քարտեզ կամ զբոսաշրջային հրավեր:
- Դուբայում գործազուրկներ չկան:
Սա իսկապես ճիշտ է այն պարզ պատճառով, որ աշխատանք չունեցող օտարերկրյա քաղաքացիներին անմիջապես արտաքսում են, իսկ տեղացի բնակիչների համար աշխատանք գտնելը բարդություն չի ներկայացնում իրենից:
- Դուբայում լավ է բնապահպանական վիճակը:
Դուբայը ոչ մի ընդհանուր բան չունի բնապահպանական խնդիրների ու շրջակա միջավայրի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի հետ: Քաղաքի բնակչությունն աճում է ահագնացող տեմպերով, իսկ դրա հետ մեկտեղ` նոր երկնաքերերն ու տները: Դրան ավելացրեք նաև արհեստական մեթոդներով խմելու ջուր հայթայթելու պահանջմունքը և աղբի կուտակման հետ կապված չլուծված խնդիրը:
- Դուբայում կլոր տարին լավ եղանակ է:
Այստեղ երկինքը միշտ պատված է փոշու մոխրագույն շերտով, իսկ գարնանային ու ամառային օրերին ջերմաստիճանը +48C-ի է հասնում: Միևնույն ժամանակ խոնավությունը գերազանցում է սաունայի խոնավությանը:
- Ներկայիս կենսամակարդակին հասնելու համար Դուբայը երկար տարիներ է հատկացրել:
ԱՄԷ պետությունը հայտնվել է միայն 1971թ.: Դուբայը շատ երիտասարդ քաղաք է, որը զարգանում է ձայնի արագությամբ:
- Ոստիկանները Դուբայում երթևեկում են բացառապես սուպերավտոմեքենաներով:
Lamborghini մակնիշի ավտոմեքենաները ոստիկանությանը պետք են սոսկ նրա համար, որ կարողանան հասնել ու բռնել նույնպիսի մեքենաներ վարող Դուբայի բնակիչներին, որոնք քաղաքի փողոցներում բավականին շատ են հանդիպում: Բայց ամեն դեպքում, սովորական ոստիկանական մեքենաներ ևս այստեղ բավականին հաճախ են հանդիպում:
- Դուբայն ամենաառաջատար տեխնոլոգիաների քաղաք է:
Մասնակիորեն սա ճիշտ է: Դժվար է ուշադրություն չդարձնել փողոցները սառեցնող օդորակիչներին, ոստիկան-ռոբոտներին և շատ այլ ֆանտաստիկ տեխնոլոգիաների: Միևնույն ժամանակ Դուբայի շատ շրջաններում մինչև այժմ չկան կոյուղագծեր ու ջրահեռացման համակարգեր:
- Դուբայի բնակիչների համար տանը առյուծ կամ վագր պահելը սովորական բան է:
Գիշատչից տնային կենդանի սարքելը Դուբայում արգելված է օրենքով: Դրա համար կարող ես ճաղավանդակների հետևում հայտնվել ամենաքիչը կես տարով ու պետությանը հսկայական տուգանք վճարել:
- Դուբայը երկնաքերների քաղաք է:
Հենց այդպիսին է նա թվում` դատելով բոլոր հանրահայտ լուսանկարներից: Իրականում տիեզերական երկնաքերների կողքին այստեղ շատ են միքանիհարկանի ամենահասարակ տները ու ոչ այնքան բարձր վիլլաները, ուր բնակություն են հաստատում այն դուբայցիները, ովքեր չեն ուզում առհասարակ հարևաններ ունենալ:
- Դուբայի բնակչության մեծ մասը տեղացի արաբներ են:
Պատկերացրեք, որ Դուբայում ապրող մարդկանց քառորդ մասը Հնդկաստանից այստեղ հաստատված էմիգրանտներ են: Իսկ առհասարակ տեղի բնակչությունը կազմում է սոսկ բնակիչների ընդհանուր թվի 9 տոկոսը:
- Դուբայի հարստությունը հիմնված է նավթարդյունաբերության վրա:
Դուբայի բյուջեին անհավանական գումարներ ավելացնող ոչ պակաս կարևոր ոլորտ է մարգարտի արդյունահանումը: Այս տարածաշրջանի մարգարիտը համարվում է աշխարհում լավագույններից, որակյալներից ու ցանկալիներից մեկը:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը