Ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղի հրադադարի հայտարարությունը հերթական պատերազմ հրահրելու Կովկասում. Enterprise վերլուծական կենտրոն
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղի հրադադարի հայտարարությունը հերթական պատերազմ հրահրելու Կովկասում. Enterprise վերլուծական կենտրոն

Ամերիկյան Enterprise վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի վերջերս պատերազմի ավարտին կնքված հրադադարի հայտարարության դրույթները, այն նշելով՝ որպես ապագա վեճերի հիմք, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի տարածքային ամբողջականության փոփոխության կամ տարածաշրջանում նոր պատերազմի հրահրման ռիսկերը:

«American Enterprise» վերլուծական կենտրոնի փորձագետ Մայքլ Ռոբին National Interest կայքում հրապարակված հոդվածում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցած կատաղի բախումներից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս կնքված համաձայնագրին, գրում է․

«Հրացանները լուռ են, Ռուսաստանի խաղաղապահները և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին հեռու են պահում միմյանցից, ինչպես նաև պաշտպանում են Հայաստանի պատմական հուշակոթողները և սրբավայրերն ու աղոթավայրերը՝ դրանց կործանումը կանխելու համար»:

Զեկույցի համաձայն՝ շուտով թուրք-ռուսական հրադադարի դիտարկման համատեղ կենտրոնը կսկսի իր գործողություններն ադրբեջանական կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում: Միևնույն ժամանակ՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հետ կապված ամերիկացի և ֆրանսիացի դիվանագետները կոչ են անում վերադառնալ դիվանագիտական գործընթացին, որը խորտակվեց Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի ուժերի կողմից Արցախ դեմ սկսած հանկարծակի պատերազմով և տարածքի օկուպացիայով:

Enterprise վերլուծական կենտրոնն ընդգծում է, որ կարող է թվալ, թե պատերազմն ավարտված է, բայց արևմտյան դիվանագետները պետք է զգույշ լինեն Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրներով, քանի որ ադրբեջանական կողմից վերահսկվող տարածքով Հայաստանը Ղարաբաղի հայերին կապող ցամաքային Լաչինի միջանցքի հարցն ամբողջովին լուծված չէ:

Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, տարածաշրջանում այս միջանցքը վտանգավոր է դիպուկահարների կրակի տակ հայտնվող կամ առևանգումների վտանգի ենթակա խաղաղ բնակիչների համար:

Լաչինը կարող է կոնֆլիկտի շարունակման խթանիչ գործոն հանդիսանալ, բայց դա հիմնական խնդիրը չէ: Նոյեմբերի 10-ի ստորագրված հրադադարը հապճեպ գրված փաստաթուղթ էր: Փատաթղթի այն դրույթը, որը կարող է նոր պատերազմ հարուցել, հայտարարության վերջին կետն է, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ նպատակ ունենալով կազմակերպել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղափոխումը»:

American Enterprise վերլուծական կենտրոնի վերլուծության համաձայն՝ այս հայտարարությունը երկու խնդիր ունի:

Նախ՝ «Հաղորդակցական գծի» տերմինի օգտագործումն է` Հայաստանի կողմից Ադրբեջանի բաժանված երկու մասերը միմյանց միացնելու ճանապարհի մասով: Դա նշանակում է, որ լինելու են մեկից ավելի ճանապարհներ կամ երկաթուղիներ, իսկ սա նշանակում է մասնատել ավելի շատ հայկական հողեր: Սա կարող է լինել խաղաղության հաստատման ցանկացած հույսի դիվանագիտական կործանում հրադադարից անմիջապես հետո, բայց դժվար թե դա լինի միայն լարվածության և պատերազմի գործոն:

Այս համաձայնագրի երկրորդ և հիմնարար հարցը կլինի թուրքական բեռնատարների անցնելու խնդիրը, որ այս նոր ուղին թուրքերը կօգտագործեն ուժեղացնելու իրենց ազդեցությունը Ադրբեջանում և ընդլայնելու Թուրքիայի տնտեսական և մշակութային կապերը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների հետ:

Եթե երթևեկությունը բնականոն հունով է ընթանում, խնդիր չկա: Բայց, օրինակ, եթե մի դիպուկահար փորձի սպանել բեռնատարի թուրք վարորդին, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, մեղադրելով Հայաստանին, կպահանջի բուֆերային գոտի ստեղծել տարածքում՝ անվտանգ անցումն ապահովելու համար: Նման սցենարը հեռու չէ։ Հնարավոր է, որ ինչպես 1933 թ․ Գերմանիայում Ռայխստագի հրդեհի հետևանքով առաջացած հեղաշրջումը կամ կեղծ դրոշի ահաբեկչական գործողությունը, Թուրքիայի ներքին տարրերի մեծ մասը նույնպես ձգտեն ճգնաժամ ստեղծել՝ այն օգտագործելով իրենց օգտին:

Ավելի վաղ Էրդողանը կարողացել է Սիրիայում հակաահաբեկչական պայքարի պատրվակով բուֆերային գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսային տարածքներում՝ օկուպացիայով այն վերածել իր տարածքային շահերի օգտին։ Իսկ այս անգամ նա կփորձի նույն մեթոդը կիրառել Հայաստանում:

Թուրքական ուժերը, որոնք բուֆերային գոտի են ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում, թուրքական ինքնության քարտեր են տալիս տեղաբնիկներին և հիմնում են թուրքական կրթության հիման վրա դպրոցներ և Թուրքիայի փոստային բաժանմունքներ:

Հայաստանում ոչ մի կառավարություն՝ ո՛չ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ո՛չ ընդդիմադիր մի գործիչ չի կարողանա ընդունել Թուրքիայի վերջնագիրը, որով պահանջում է զիջել Հայաստանի վերահսկողությունը մեծ տարածքների վրա:

Փաստորեն, բուֆերային գոտու ստեղծելու ցանկացած պահանջ մասնատում է Հայաստանը:

Այնուամենայնիվ, հայկական բանակը չի կարող տեխնիկայի և զինուժի առումով հավասարվել Թուրքիային: Նման սցենարի միակ արդյունավետ քարտը Ռուսաստանն է, բայց արցախյան վերջին պատերազմի իրադարձությունները ցույց են տալիս, որ Էրդողանի չափազանց մեծ ինքնավստահությունը նրան չի վախեցնում Ռուսաստանի զսպող ուժից:

Թարգմանեց Սահակ Շահմուրադյանը

tasnimnews.com իրանական  լրատվական կայք



Նման նյութեր