«Տվեցիք: Ուրացաք: Բարիշեցի՞ն… Բարիշեցի՞ք… Չխրատվեցի՞ք…»
Advertisement 1000 x 90

«Տվեցիք: Ուրացաք: Բարիշեցի՞ն… Բարիշեցի՞ք… Չխրատվեցի՞ք…»

Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նույնն է հիմա․․․ Գրել եմ ուղիղ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անցկացնում Նախիջևանում, իսկ հողատուն պատրաստվում էր ՍԴ հարցով հանրաքվեին։ Հիշում եմ, թե ինչ վայնասուն բարձրացավ գրածիս կապակցությամբ, ինչպես ոգևորվեցին նորաթուխ ու հնամաշ ապազգայինները, քանի խմբագրական ու ստատուս գրեցին իմ դեմ։

Վերնագիրը դրել էի «Նույնն է հիմա»։ Հիմա էլ է նույնը, որովհետև չխրատվեցինք ու չենք ուզում խրատվել։ Պարզապես հիմա մի հարց էլ ավելացավ․ Արցախը ոնց եղավ․․․
«Նույնն է հիմա։

Ասում եք` Կարսը ոնց եղավ, Սարիղամիշը ոնց եղավ…Ծովից-ծովը ոնց եղավ…

Այ, հենց սենց էլ եղավ. մինչ թշնամիդ զենք էր հավաքում, դու տրնգի էիր պարում, մինչ թշնամիդ պատերազմի էր պատրաստվում, դու` Սարդարապատից ընդամենը երկու տարի հետո բոլշևիկյան

ֆլեշմոբ էիր անում Ալեքսանդրապոլում ու ժողովրդիդ խաղաղության պատրաստում` ձեռքի հետ էլ կռվողներիդ հայհոյում` թե բա հոգնել ենք, խաղաղ ապրել ենք ուզում, իսկ դուք չեք թողնում թուրքերի հետ (որոնք արդեն հինը չեն, նորացել են, կրթվել են, էլ մեր հողերի վրա աչք չունեն) բարիշենք.. հող տանք` բարիշենք, ազգ ու հավատք ուրանանք` բարիշենք..

Տվեցիք: Ուրացաք: Բարիշեցի՞ն… Բարիշեցի՞ք… Չխրատվեցի՞ք…»
15․02․20»։



Նման նյութեր