Բրենդային դեղամիջոցը չի կարող համեմատվել ընդհանուր ջեներիկի հետ, քանի որ դրանց մեջ պարունակվող օժանդակ եւ կապող նյութերը կարող են տարբերվել: Նման կարծիք է հայտնել դեղագործ Իրինա Բուլիգինան (Ռուսաստան):
«360» հեռուստաալիքի հետ զրույցում մասնագետը նշել է, որ օժանդակ եւ կապող նյութերն առավել հաճախ մշակվում եւ փորձարկվում են հենց արտադրողների կողմից:
«Երբ ջեներիկը շրջանառության մեջ է դրվում, այսպես կոչված բիոհավասարակշռություն կամ կարճացված կլինիկական փորձարկումներ են արվում, քանի որ այդքան ծախսատար չէ գումարի եւ ժամանակի տեսանկյունից»,- ասել է Բուլիգինան:
Ջեներիկների արտադրողները, նրա խոսքով, պարզապես ստուգում են, որ դեղամիջոցը մտել է արյան մեջ, իսկ ապա ինչժոր ժամանակ անց դուրս է եկել օրգանիզմից, ինչից հետո համարվում է, որ դեղամիջոցն ազդում է: Սակայն օրիգինալ դեղամիջոցի նկատմամբ թերապեւտիկ համարժեքություն չի անցկացվում:
Մասնագետի խոսքով` ջեներիկներ կարելի է ընդունել, օրինակ, գլխացավի դեպքում, սակայն քրոնիկ հիվանդությունների դեպքում ավելի լավ է օրիգինալ դեղամիջոցներ օգտագործել, քանի որ անալոգները կարող են կողմնակի բարդությունների հանգեցնել:
news.am