«Թուրքական սատանան» քիչ էր մնում` սկուտեղը գցեր Կադիրովի վրա (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Թուրքական սատանան» քիչ էր մնում` սկուտեղը գցեր Կադիրովի վրա

Փոքրիկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի ու հայտնի թուրք խոհարար Բուրաք Օզդեմիրի հանդիպման ժամանակ։ Դուբայում տեղի ունեցածի մասին Կադիրովը պատմել է «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում։ Նա նաև միջոցառումից տեսանյութ է հրապարակել:

Երբ Կադիրովն այցելել է Օզդեմիրին պատկանող CZN BURAK ռեստորան, խոհարարը որոշել է ճաշատեսակի մատուցման հետ կապված տպավորիչ հնարք ցուցադրել: Բայց ինչ-որ բան լավ չի ստացվել ու քիչ է մնացել` շեֆ խոհարարը ուտեստներով լի սկուտեղը գցի Կադիրովի վրա։ Օզդեմիրն ու Կադիրովը գոռացել են, բայց հետո բարձրաձայն ծիծաղել։

armeniasputnik.am