Թուրքիայի «Գորշ գայլերի» քաղաքական թեւ «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչները Շուշիում կառուցվելիք դպրոցի հետ կապված մանրամասները քննարկել են Ալիեւի հետ Բաքու կատարած այցի ժամանակ։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայացրել է Շուշիում կառուցելիք իրենց դպրոցի էսքիզը եւ հայտնել, որ այն արժանացել է հավանության բոլորի կողմից։
Նշվում է, որ Շուշիում «Գորշ գայլերի» դպրոցի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ միասին։