Ավանի փոխթաղապետը կազատվի աշխատանքից. irakanum.am
Advertisement 1000 x 90

Ավանի փոխթաղապետը կազատվի աշխատանքից. irakanum.am

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Պողոսյանը, ով նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դրսեւորել է հանրային գործչին ոչ վայել պահվածք։

Ավանի փոխթաղապետի լկտի պահվածքը ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրույթը։

Irakanum.am-ի աղբյուրների փոխացմամբ այս օրերին հիվանդության պատճառով արձակուրդում գտնվող Պողոսյանն այլեւս աշխատանքի չի վերադառնա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ վաղը Պողոսյանի դրսեւորած վարքագիծը կդառնա ոչ միայն թաղապետարանում, այլեւ՝ քաղաքապետարանում քննարկման թեմա։ Գրառումից արդեն տեղյակ է թաղապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ներսես Պողոսյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Դադիվանքի վանահոր նկատմամբ։ Դրանից առաջ էլ ամենօրյա ռեժիմով ագրեսիվ սպառնալիքներով ու պառակտիչ քարոզով գրառումներ էր անում ընդիմադիր ուժերի վերաբերյալ։

Արփինե Հովհաննիսյանին ուղղված փոխթաղապետի վիրավորական գրառումից մեջբերում չենք անի։

Irakanum.am



Նման նյութեր