Ես ներողություն չեմ խնդրելու բայց ես իմ գրածը կջնջեմ․ Ավանի փոխթաղապետ․ hraparak.am
Advertisement 1000 x 90

Ես ներողություն չեմ խնդրելու բայց ես իմ գրածը կջնջեմ․ Ավանի փոխթաղապետ․ hraparak.am

hraparak.am-ը գրում է․ «Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում իր կատարած գրառման պատճառով: Այս անգամ նա գրառում է կատարել արդարադատության նախկին նախարար, ընդդիմադիր գործիչ Արփինե Հովհաննիսյանի մասին՝ նրա հասցեին անպարկեշտ ակնարկներ անելով: Փոխթաղապետի այս գրառումը հարուցել է Արփինե Հովհաննիսյանի հարազատների, ընկերների զայրույթը, ովքեր ցանկանում են գտնել փոխթաղապետին և հաշիվ պահանջել նրանից իր խոսքերի համար: Մեզ հաջողվեց գտնել Ներսես Պողոսյանին ու համառ զանգերից հետո վերջապես կապ հաստատել նրա հետ և մի քանի հարց ուղղել:

– Պարո՛ն Պողոսյան, Ձեր արած գրառումը, այսպես ասած, ցնցել է համացանցը:

– Հիմա, արել եմ էդ գրառումը, գիտեմ, որ ցնցել ա համացանցը, ես հենց հիմա ջնջում եմ իմ գրառումը ու հետո հայտարարություն եմ անում: Ոչ թե վախեցել եմ կամ ինչ-որ բան, ուղղակի… չեմ մանրանում:

– Իսկ բացատրություն ունե՞ք, թե ինչու եք կնոջ հասցեին, այն էլ՝ ամուսնացած, նման անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել՝ որպես հայ տղամարդ, որպես, համարենք, թասիբով, արժանապատիվ տղամարդ:

– Մի հատ նայեք՝ ինչ ձև են վերաբերվում մեր իշխանությանը, ինչ հայհյոյանքներ են տալիս, ասենք, ինչ նկարներ են տարածում 4 տարեկան երեխեքի վերաբերյալ:

– Իսկ դուք իրենցից ինչո՞վ եք տարբերվում, մարդիկ սխալ բան են անում՝ հայհոյում են ձեզ, դո՞ւք էլ պիտի նույնը անեք:

– Իրենք սխալ բան են անում, ես իրենց սխալին պատասխան եմ տալիս:

– Այսինքն՝ պատասխանում եք ամուսնացած կնոջ հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տալո՞վ:

– Ամուսնացած կնոջը չէ, խնդիրը ամուսնացած կնոջ մեջ չի, խնդիրը նրա մեջ ա, որ քաղաքականության մեջ սովոր են, որ չի կարելի ընտանիքներին հայհոյել:

– Դա հասկացանք, իսկ դուք ինչո՞ւ եք հայհոյում:

– Որ հասկանան՝ էդ ինչքան ցավոտ ա:

– Շատ բան է ցավոտ, օրինակ՝ այդ հայհոյանքից հետո կարող է Ձեզ համար էլ ցավոտ լինի, քանզի նման գրառումներ կան:

– Այսի՞նքն՝ ցավոտ լինի:

– Դե, մարդիկ ուզում են գալ, հաշիվ պահանջել Ձեզանից, ու կարող է այդ հաշիվ պահանջելը նաև ցավոտ լինի:

– Ցավոտ լինի… ընդհանրապես, ով իմ հետ ինչ ձևի խոսում ա, ես իրա հետ էդ ձևով խոսում եմ: Նորմալ ա խոսում, նորմալ խոսում եմ: Վատ ա խոսում, վատ եմ խոսում:

– Իսկ կոնկրետ Արփինե Հովհաննիսյանը Ձեզ ինչ-որ վատ բա՞ն է ասել:

– Ի՞նչ կապ ունի՝ ինձ, թե մեր թիմին: Արփինե Հովհաննիսյանը մի հատ նայեք՝ ինչեր ա ասում տիկին Աննա Հակոբյանի վերաբերյալ իրա ելույթների մեջ:

– Աննա Հակոբյանին պաշտպանելու առաքելությունը Ձե՞զ վրա է դրված: Աննա Հակոբյանը ամուսին ունի, որդի ունի, եղբայր ունի, Դո՞ւք պիտի պաշտպանեք իր թասիբը:

– Մի րոպե, Աննա Հակոբյանը հայ կին չի՞:



Նման նյութեր