Լյուբով Ուսպենսկայայի եւ Ալեքսանդր Պլակսինի ամուսնությունը ձեւական է. աղբյուր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լյուբով Ուսպենսկայայի եւ Ալեքսանդր Պլակսինի ամուսնությունը ձեւական է. աղբյուր

30 տարի ապրում ես ամուսնացած եւ նույնիսկ չես կասկածում, որ այն ձեւական է։ Այսպիսի իրավիճակում է հայտնվել Լյուբով Ուսպենսկայան։ Երգչուհին դստեր՝ Տատյանա Պլակսինայի հետ սկանդալի ֆոնին հայտարարել էր, որ ծրագրում է բաժանվել նրա հորից՝ գործարար Ալեքսանդր Պլակսինից։ Ուսպենսկայան անսպասելի խոստովանություն է արել Անդրեյ Մալախովի «Ողջույն, Անդրեյ» շոուի եթերի ընթացքում, երբ արտիստի դուստրը՝ Տատյանան, հեռուստաեթերում մորը մեղադրել է դաժանության համար, իրեն անվանել հեռուստատեսության աշխատակիցների խաբեության զոհն ու ԱՄՆ մեկնել՝ հոր մոտ։ Ուսպենսկայան պարզաբանել է. հենց ամուսինն է դստերը «փչացրել» փողով, վաղուց փորձում է թունավորել նաեւ իր կյանքը։

«Նա կործանում էր ինձ։ Մենք մշտապես վիճում էինք, նա այնպիսի սեւ էներգետիկա ուներ, որ տուն վերադառնալու ցանկություն չէր լինում։ Ոչ ոքի չէի ասում, բայց նա արդեն մեկ տարի է՝ չի ապրում Մոսկվայում։ Նա հիանալի գիտեր, որ ես ցանկանում եմ բաժանվել իրենից եւ հասել է նրան, որ դա տեղի չունենա։ Տարիների ընթացքում անուսինս ինձ շանտաժի է ենթարկել եւ Տանյային փչացրել գումարով»,- պատմել է Ուսպենսկայան։

Հիմա պարզավել է, որ Պլակսինի հետ ամուսնությունն իրական չի եղել։ «Զույգն ամուսնացել է Լաս Վեգասում, ուր, ինչպես հայտնի է, ամուսնությունն իրավաբանական ուժ չունի։ Սիրահարները կարող են «մեղքերի քաղաք» գնալ եւ այնտեղ 15 րոպեի ընթացքում ամուսին ու կին դառնալ՝ ունենալով նվազագույն փաստաթղթեր եւ մի քանի դոլար։ Լյուբան այդ մասին չի իմացել։ Հնարավոր է, ժամանակը չի բավարարել մանրամասներն իմանալու համար։ Նրանք պետք է ամուսնությունը գրանցեին նաեւ Ամերիկայի մեկ այլ նահանգում կամ Ռուսաստանում, այդ դեպքում ամեն ինչ արդար կլիներ»,- պատմել է աղբյուրը:

news.am