ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին. pastinfo.am
Advertisement 1000 x 90

ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին. pastinfo.am

ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին։ Լուսնակարում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներն են։

1.ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյան

2-ը ՀՀ ՊԵԿ ՆԵրքին անվտանգության պետ Երջանիկ Հակոբյան

3-ը ՀՀ ՊԵԿ ՆԱՎ պետի տեղակալ Վարդան Սարգսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝

Մասնագետների հաշվարկներով՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին հաջողվել է ապահովել առավելագույնը 10.000 մարդ։ Ես սա վարչական ռեսուրսի կիրառմամբ։

Ընդ որում բավական մեծ թիվ են կազմել նաեւ անվտանգության աշխատողները։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ դա որակում է որպես հեղաշրջման փորձ և կոչ արել իր աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում, ապա՝ քայլերթ իրականացրել՝ շրջապատված լինելով անվտանգության աշխատակիցներով։

Ժամը 16-ին Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին ներկա են եղել պետական ապարատի մեծաթիվ աշխատակիցներ, որոնք հրապարակ են տարվել Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ չնայած աշխատանքային ժամին։

pastinfo.am



Նման նյութեր