5 նշան, որ դուք գտնվում եք ինսուլտի նման սարսափելի հիվանդության ռիսկի գոտում
Advertisement 1000 x 90

5 նշան, որ դուք գտնվում եք ինսուլտի նման սարսափելի հիվանդության ռիսկի գոտում

Յուրաքանչյուր 4 րոպեն մեկ ինչ-որ մեկը մեռնում է ինսուլտից: Դրա համար կարևոր է հիվանդությունը ճանաչել ու փրկել մարդուն:

Ինսուլտ տեղի է ունենում, երբ ուղեղի արյան շրջանառությունն ընդհատվում է:

Դրա համար էլ անհրաժեշտ է անհետաձգելի բժշկական օգնություն, անհապաղ բուժում ուղեղի վնասումը, ձեռքերի ու ոտքերի կաթվածը ու նույնիսկ մահը կանխելու համար:

Ցավոք, ինսուլտ կարող է տեղի ունենալ ցանկացած տարիքում: Բայց կան բաներ, որոնք օգնում են ճանաչել ինսուլտն ամենավաղ ու առաջնային կետից ու կանխել դրա սարսափելի հետևանքները:

Այս մասին տեղեկանում ենք lifter.com.ua կայքից:

Ահա թե ինչպիսի գործոններ են մեծացնում ինսուլտի ռիսկը`

. Եթե ցեղում ինչ-որ մեկի մոտ ինսուլտ եղել է

. արյան բարձր ճնշումը կամ խոլեստերինի բարձր մակարդակը

. դիաբետը

. ծխելը

. մարզումների բացակայությունն ու ավելորդ քաշը:

Կան նաև կանանց բնորոշ գործոններ`

. միգրենը

. հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը

. ծանր հղիությունը:

Ամենագլխավոր բանը, որը պետք է հիշել, այն է, որ ինսուլտն անպայման պետք է ճանաչել հնարավորինս վաղ շրջանում:

Ահա թե որոնք են հիվանդության հիմնական նշանները`

. դեմքի, ձեռքերի ու ոտքերի թուլություն կամ թմրում

. խառնաշփոթ, անհասկանալի վարքագիծ, խոսքային խնդիրներ կամ հասկանալու հետ կապված խնդիրներ

. տեսողության հետ կապված խնդիրներ

. գլխապտույտ կամ կոորդինացիայի, հավասարակշռության կորուստ

. ուժեղ գլխացավ առանց տեսանելի պատճառի:

Հիշեք, որ առողջության մասին հոգ տանել է պետք, ճիշտ սնվել, ազատվել վնասակար սովորություններից ու զբաղվել սպորտով: Այդ ժամանակ ինսուլտի ի հայտ գալու ռիսկը մինիմալ կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը