Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսը, ով ռազմաճակատից լուսաբանել է Արցախյան 2-րդ պատերազմը, Lenta.ru-ին պատել է պատերազմից իր տպավորությունները։
«Ես հստակ հարցեր ունեմ Լեռնային Ղարաբաղի ՊԲ մամուլի ծառայությանը, որը բավարար պայմաններ չէր ապահովում նորմալ աշխատանքի համար և շատ վատ էր համագործակցում լրագրողների հետ։ Շատ անկիրթ ձևով գրաքննության փորձեր էին արվում։ Եթե հասարակությունը գիտակցեր ռազմաճակատում իրական դրությունը, գուցե ստիպեր իր ղեկավարներին ուրիշ ձև գործել։
Հայտարարված մոբիլիզացիան արդյունքում այդպես էլ կյանքի չկոչեցին․ շատ բաներ արվում էին պատահականության սկզբունքով։ Կազմակերպչական հարցերը վատ էին լուծվում։ Տպավորություն էր ստեղծվում, որ ամբողջ խառնաշփոթը գալիս էր վերևից։ …Ոչ մեկ չկազմակերպեց Շուշիի պատշաճ պաշտպանություն։ Ինչպե՞ս այն կորցրեցին, դա անհավանական է»,- ասում է Գոնսալեսը։