NEWS.am–ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը, վերջերս պաշտոն է ստացել շրջակա միջավայրի նախարարությունում։
Թորոսյանի հայրը, ով նախկինում աշխատել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալությունում, մեկ ամիս առաջ աշխատանքի է անցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բարձրաստիճան պաշտոնյայի հայրը, որն առանձնապես ոգևորված չէ նոր աշխատանքով, ՊՈԱԿ–ում հաճախ է քաղաքական զրույցների բռնվում գործընկերների հետ։