Ձեռնարկիչ Իլոն Մասքը, որը Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավարն Է, գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ Hurun գործարար հրատարակության (Forbes-ի չինական անալոգի) վարկածի: Այդ մասին ասված Է մարտի 2-ին հրատարակության կայքում հրապարակված զեկույցում:
Նրա կարողությունը, նշված Է հետազոտության մեջ, տարվա ընթացքում աճել Է 151 միլիարդ դոլարով եւ հասել 197 միլիարդ դոլարի: Հիմնական եկամուտը ձեռնարկիչն ստացել Է Tesla ընկերության հաշվին, որտեղ նա բաժնետոմսերի 21 տոկոսի սեփականատերն Է: Գլոբալ վարկանիշի առաջատարների եռյակ են մտել նաեւ Amazon ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը գտնվում Է երկրորդ հորիզոնականում, եւ Բեռնար Առնոն՝ Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահը: Նրանց կարողությունները հետազոտության հեղինակաները գնահատել են համապատասխանաբար 189 միլիարդ դոլար եւ 114 միլիարդ դոլար: Առաջին անգամ Hurun-ի գլոբալ վարկանի թոփ-տասնյակ Է մտել չինացի միլիարդատեր: Դա Nongfu բրենդի ներքո խմելու ջրի արտադրության սեփականատեր 67-ամյա Չժուն Շանշանն Է: Նա վարկանիշում յոթերորդ հորիզոնականում Է՝ 85 միլիարդ դոլար անձնական կարողությամբ: