Եթե պարզվի՝ Արմեն Սարգսյանը կուլիսային պայմանավորվածության մեջ է Փաշինյանի հետ, կրելու է ամբողջական պատասխանատվություն նրա այն քայլերի համար, որոնք մեզ ողբերգական կետի են հասցրել. Տ. Աբրահամյան. tert.am
Advertisement 1000 x 90

Եթե պարզվի՝ Արմեն Սարգսյանը կուլիսային պայմանավորվածության մեջ է Փաշինյանի հետ, կրելու է ամբողջական պատասխանատվություն նրա այն քայլերի համար, որոնք մեզ ողբերգական կետի են հասցրել. Տ. Աբրահամյան. tert.am

Եթե վերջնականապես պարզ դառնա, որ նախագահ Արմեն Սարգսյանը կուլիսային պայմանավորվածության մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, ապա դրանով ավտոմատ կերպով կրելու է ամբողջական պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանի այն բոլոր քայլերի համար, որոնք մեզ նման ողբերգական կետի են հասցրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը չստորագրելուն և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելուն:

«Իրավաբանները հուշում են, որ այդ դերում չհայտնվելու համար Արմեն Սարգսյանը քայլի հնարավորություն ունի։ Այսօր մինչև օրվա վերջ պարզ կլինի, թե ով, ում հետ ինչ խաղի մեջ է։ Արմեն Սարգսյանը պետք է գիտակցի, որ պատասխանատվություն է կրելու ոչ միայն Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի, այլև Փաշինյանի այն բոլոր տապալումների համար, որոնք եղել են մինչպատերազմական, պատերազմական և հետպատերազմական փուլում»,-ասաց Աբրահամյանը։

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր