Բժիշկ Կարեն Ադամյանի գրառումը Տեր Կյուրեղ քահնա Տալյանի մասին:
Մի նվիրյալ հոգևորական ևս լքեց այս գորշ կյանքը՝ թողնելով իսկական հուշ՝ հայրենասեր, իմաստուն ու առաքինի մարդու…
Տեր Կյուրեղի հետ ծանոթացա 10 տարի առաջ Արարատ լեռը բարձրանալիս: Տարիքով ամենմեծերից էր, ուստի բժշկի իմ հայացքը անընդհատ հետևում էր նրան: Հետո հասկացա, որ իզուր, քանզի պինդ էր և կամքով ուժեղ:
Արևմտյան Հայաստանի սահմանն անցավ սքեմը հագին քահանայական խաչով և չթաքցրեց զզվանքը թուրք սահմանապահին…, լեռը բարձրանալիս էլ՝ ոչ մի տրտում և հոգնության նշան, միայն աղոթք ու քաղցր խոսք:
Ավելին, 4200մ բարձրության վրա, երբ ես նկատեցի անձնակազմի երկու անդամների մոտ բարձր ջերմություն, նրանցից մեկին իմ դեղորայքից ավելի շատ օգնեց հենց Տեր Կյուրեղի աղոթքը…
Մեր խնդրանքով խմբակային աղոթք կազմակերպեց նաև գագաթին, որի ավարտին խաչը համբուրեց նաև ուղեկցող քուրդը…
Սակայն գագաթի հաղթահարման հպարտության փոխարեն տխրություն էր իջել հոգուն… (լեռան վեհությունը և կորուստը այդտեղ ավելի սուր էին զգացվում…):
Չէր թաքցնում զգացմունքները, պայծառ մտքերը, ձգում քաշում էր իր առանցքին, հավաքում ու սեր բաժանում….
Մեկ շաբաթում մտերմացանք, հետո բազմաթիվ անգամներ գնացի նրա պատարագին ու քարոզը լսելու, վայելելու ներկայությունը, զրուցելու…
Դատարկվեց այս ամենը, ամայացավ, հեռացավ մեզանից հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ հովիվը, մտավորական Մարդը և իսկական Ընկերը:Ննջիր խաղաղությամբ Տեր Հայր: Քեզ էլ եմ կարոտելու…
Մի նվիրյալ հոգևորական ևս լքեց այս գորշ կյանքը՝թողնելով իսկական հուշ հայրենասեր,իմաստուն ու առաքինի մարդու…
Տեր…Опубликовано Կարեն Ադամյան Вторник, 2 марта 2021 г.