Ներկայիս իրավիճակի համեմատ 2008 թվականի մարտի 1-ի իրավիճակը մանկական թոթովանք է. Քոչարյան
Advertisement 1000 x 90

Ներկայիս իրավիճակի համեմատ 2008 թվականի մարտի 1-ի իրավիճակը մանկական թոթովանք է. Քոչարյան

Հայաստանի իշխանությունները երկրում ռազմական դրությունը չեն չեղարկում, որպեսզի թույլ չտան իրեն անվստահություն հայտնել: Այս մասին հինգշաբթի՝ մարտի 4-ին, ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Sputnik- Արմենիան»:

«Ես մինչեւ հիմա չեմ հասկացել մեղադրանքի էությունը»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաեւ իր փաստաբաններին: Նրանք կապ չեն տեսնում իր մտցրած արտակարգ դրության եւ սահմանադրական կարգի տապալման միջեւ:

Քոչարյանը նշեց, որ անկարգություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զգալի թվով ոստիկաններ են տուժել:

«Սա մանկական թոթովանք է այն ամենի համեմատությամբ, ինչ տեղի է ունենում հիմա: Մենք արդեն մեկ տարի ապրում ենք արտակարգ իրավիճակի եւ ռազմական դրության ռեժիմում: Արդեն 4 ամիս է պատերազմը դադարել է, իսկ Հայաստանում ռազմական դրություն է: Եվ ամբողջ իմաստն այն է, որ թույլ չտան խորհրդարանին անվստահություն հայտնել վարչապետին»,- նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ հիմնավոր հարց է առաջանում՝ սա սահմանադրական կարգի տապալո՞ւմ է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իշխանությունները չեն նախատեսում ավարտել դատավարությունը, նրանք ցանկանում են այն ձգել 7-8 տարի:



Նման նյութեր