«Խենթ աղջիկներ շատ եմ ունեցել իմ կողքին». Վարդան Սարգսյանը՝ Ռաֆոյի հետ նոր տեսահոլովակի, նրանից երբեք նեղացած չլինելու եւ աֆրիկյան ցեղերից մեկի մոտ «գերի ընկելու» մասին. news.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Խենթ աղջիկներ շատ եմ ունեցել իմ կողքին». Վարդան Սարգսյանը՝ Ռաֆոյի հետ նոր տեսահոլովակի, նրանից երբեք նեղացած չլինելու եւ աֆրիկյան ցեղերից մեկի մոտ «գերի ընկելու» մասին. news.am

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն օրերս է վերադարձել Աֆրիկա կատարած իր հերթական ճանապարհորդությունից, որի ամենահետաքրքիր դրվագներն արդեն ցուցադրվում են նրա հեղինակային՝ «Տնից հեռու» եւ «Աշխարհի համերով» ճամփորդական նախագծերում: Վարդանն արդեն պլանավորում է իր հերթական շրջագայությունը, իսկ օրերս դրան զուգահեռ՝ հասցրել է ներկայացնել իր ամենահայտնի հիթերից մեկի՝ «Խենթ, խենթ, խենթ»-ի նոր տարբերակը, որը զուգերգ է դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանի հետ:

Վարդան, օրերս կայացավ Ռաֆայել Երանոսյանի հետ քո «Խենթ, խենթ, խենթ» երգի նոր տեսահոլովակի պրեմիերան. ի՞նչ արձագանքներ ես ստացել հետեւորդներիցդ՝ ավելի շատ նախկի՞ն, թե՞ նոր տարբերակն են հավանում:

Արձագանքը բավական լավն է, որովհետեւ երգն էլ դրական է, իսկ,  հատկապես, մեր՝ խնդիրներով լի առօրյայի մեջ, կարծում եմ, դրականը պակասում է: Փորձել ենք այնպես անել, որ մարդիկ տեսահոլովակը դիտելիս լավ տրամադրություն ստանան, եւ հաշվի առնելով այն փաստը, որ մեկ օրվա ընթացքում տեսահոլովակը գրանցել է 100 հազարից ավել դիտում՝ դա արդեն լավ արդյունք է, ինչի համար ուրախ եմ: Առհասարակ, ուրախ եմ, որ Ռաֆի հետ որոշեցինք իրականացնել այս նախագիծը:

Իսկ անձամբ քեզ համար ո՞ր տարբերակն է ավելի հոգեհարազատ:

Ինձ համար, իհարկե, ավելի հեգեհարազատ է առաջին տարբերակը, քանի որ դրա ստեղծման ժամանակ ամեն ինչ ուրիշ էր՝ մենք տեսահոլովակը նկարահանում էինք, հետո տեսաերիզներ էին թողարկվում, մարդիկ դրանք գնում էին, տարբեր խանութների էկրաններին եւ հեռուստատեսությամբ այդ տեսահոլովակները, պարբերաբար, պտտվում էին… ամեն բան ավելի հետաքրքիր էր: Այդ տարիների համար տեսահոլվակը, կարելի է ասել,  «բոմբ էր»՝ ժամանակակից էր, ռիթմիկ, առաջին համբույրն էր հայկական տեսահոլովակում… Այս նախապատմության համար էլ ինձ ավելի հոգեհարազատ է առաջին տարբերակը, բայց նորը եւս ինձ դուր է գալիս, որովհետեւ այն ավելի արդիական է այսօր:

Բազմիցս պատմել ես քո եւ Ռաֆայելի զուգերգի նախապատմությունը՝ այն, որ ժամանակին Ռաֆոյի անմեղ կատակի պատճառով հանրությունը սկսեց հումորով վերաբերվել քո երգին. այդ ժամանակ նեղվածություն կա՞ր Ռաֆայելի նկատմամբ:

Այո, հումորն այլ ձեւ էր ընկալվել, բայց ես Ռաֆի հանդեպ երբեք նեղվածություն չեմ զգացել, միշտ էլ լավ շփվել ենք: Առհասարակ, ուզում եմ ասել, որ Ռաֆին շատ եմ գնահատում՝ որպես շատ աշխատասեր մարդու. ես՝ ինքս էլ այդպիսին եմ: Այնպես որ՝ իրենից նեղացած չեմ եղել, բայց, իհարկե, ապրել եմ շատ տհաճ պահեր, բայց ուրախ եմ, որ այդ ամենն անցավ, դարձավ պատմություն, ու մեր զուգերգը ապացուցեց, որ ոչինչ միտումնավոր չէր եղել, իսկ մարդիկ իմ նախագծերի շնորհիվ հասկացել են՝ ինչպիսին եմ ես ու գնահատել են դա:

Երգի ստեղծումից անցել են շատ տարիներ. հետաքրքիր է՝ այս ընթացքում քանի՞ խենթ աղջկա ես հասցրել նվիրել կատարումդ:)

(Ծիծաղում է):Առհասարակ, իմ կյանքում խենթ մարդիկ շատ են, այնպես որ՝ խենթ աղջիկներ շատ եմ ունեցել իմ կողքին, այս պահին էլ՝ կան, այդպիսով՝ թվեր չեմ կարող նշել: Խենթ աղջիկ ասելով պետք չէ նկատի ունենալ միայն սիրային հարաբերությունները. խենթ կարող են լինել նաեւ ընկերները, բարեկամները, տարբեր մարդիկ, առանց որոնց այսօր դժվար է ապրել:

Ամբողջությամբ՝ news.am



Նման նյութեր