Հագուստի ու կոշիկների հետ առօրյայում բազմազան խնդիրներ կարող են առաջանալ։ Adme.ru կայքը ներկայացրել է 20 խորամանկություն, որոնք կփրկեն հագուստը։
Թևատակի հատվածում տհաճ հետքերից ազատվելու համար օգտագործել կիտրոնի հյութ և կերակրի սոդա։
Որպեսզի սվիտերը չլայնանա, այն 3-4 ժամով դրեք սառնարանը։
Էլեկտրականությունից ազատվելու համար իրը մաքրեք անձեռոցիկի ներսի հատվածով։
Փոքր անհարթությունները կարող եք արդուկել մազերի հարդարման համար նախատեսված սարքով։
Բաց հագուստի վրա տոնային կրեմի հետքերից ազատվելու համար կարող եք օգտագործել սափրվելու համար նախատեսված փրփուր։
Նեղ կոշիկները լայնացնելու համար կոշիկի մեջ ջրով տոպրակ դրեք, ամբողջ գիշեր թողեք սառցարանում։
Կարմիր գինու հետքերից ազատվելու համար դրա վրա սպիտակ գինի լցրեք, ապա կերակրի սոդա ավելացրեք։ Թողեք 2-3 ժամ և լվացեք։
Երկարաճիտ կոշիկների ձևը պահպանելու համար դրանց մեջ թերթ դրեք։
Եթե ոտքերի հետևի հատվածին պինդ դեզոդորանտ քսեք, նոր կոշիկն այլևս չի ցավեցնի։
Կաշվե բաճկոնը փափկեցնելու համար թրջեք այն. զբոսնեք անձրևային եղանակին։
Կարմիր շրթներկից ազատվելու համար օգտագործեք մազերի համար նախատեսված լաք։
Եթե կորցրել եք ականջօղն ամրացնելու հարմարանքը, օգտագործեք ռետին։
Որպեսզի նոր կոշիկը կոշտուկներ չառաջացնի, տաք զուգագուլպա հագեք, վարսահարդարիչը մի քանի րոպե պահեք վրան։ Պրոցեդուրան կարելի է կրկնել մի քանի անգամ։
Ակնոցի թուլացած դետալն ամրացնելու համար անգույն լաք քսեք։
Զամշի վրա առաջացած քերծվածքներից ազատվելու համար ռետին օգտագործեք։
«Քոլքոտած» հագուստը կարգի բերելու համար օգտագործեք ռետին։
Այս տհաճ խնդրից ազատվելու գործում օգնության կհասնեն հիգիենիկ շրթներկը կամ մատիտը։
Կեդերի սպիտակ հատվածը մաքրելու համար խառնեք լվացող միջոցն ու կերակրի սոդան, ապա ատամի խոզանակով մաքրեք կեղտոտ հատվածները։
Ջինսե տաբատը երկարաճիտ կոշիկի մեջ տեղավորելու համար օգտագործեք այս պարզ միջոցը։
Որպեսզի մուգ ջինսը լվանալու արդյունքում չգունազրկվի, լվանալիս մի փոքր քացախ ավելացրեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը