Գնում էինք ձնծաղիկ հավաքելու, որ նվիրեինք աղջիկներին…
Advertisement 1000 x 90

Գնում էինք ձնծաղիկ հավաքելու, որ նվիրեինք աղջիկներին…

Վազգենի ծննդյան օրն է:

* * *

Վազգենն էր, Կյաժ Արմենն ու ես:

Արմենի «Նիվան» ճանկռոտում էր լեռնային ճանապարհի քարն ու տիղմը: Գիշերվա վարար անձրևից հետո բլուրներն ի վեր գալարվող խճուղին դարձել էր սայթաքուն, ամեն կողմից հոսող առվակները քշում էին հող ու ավազ: Հերթական վերելքի ժամանակ մեքենայի անիվները խրվեցին թանձր ցեխի մեջ ու անշարժացան:

– Ետ չդառնա՞նք:

– Չէ:

Իջանք մեքենայից, սկսեցինք հրել: Մի քանի մետր առաջ անցանք: Հետո նորից: Հետո նորից ու նորից…

Ռազմաճակատ չէինք գնում: Օգնության չէինք շտապում: Մոլորված չէինք: Ընդամենը գնում էինք ձնծաղիկ հավաքելու, որ նվիրեինք աղջիկներին…

Իրիկնամուտին ետ դարձանք` ցեխոտ, քաղցած ու ծաղկաշատ: Գարնան առաջին օրն էր: 33 տարի առաջ:

Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից:

Վազգենի ծննդյան օրն է:
* * *
Վազգենն էր, Կյաժ Արմենն ու ես:
Արմենի «Նիվան» ճանկռոտում էր լեռնային ճանապարհի քարն ու…

Опубликовано Hovik Charkhchyan Четверг, 4 марта 2021 г.