Հայաստանում մարտի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 174 հազար 257 դեպք, որոնցից 164 հազար 654-ն` առողջացած, 3 հազար 219-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 5 հազար 560 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 747 հազար 879 թեստավորում:
Մարտի 6-ին կատարվել է 3016 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Առկա է 191 առողջացած, գրանցվել է 4 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 824 է: