Ընտրեք ձեր սիլուետը և ավելի շատ բան իմացեք ձեր մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ընտրեք ձեր սիլուետը և ավելի շատ բան իմացեք ձեր մասին

Յուրաքանչյուր կնոջ արտաքին տեսքի համար «պատասխանատու են» ոչ միայն ժառանգականությունը, այլև գեղձերից մեկը, որն ակտիվ է մյուսներից։ Marketium.ru կայքը գրում է, որ պայմանականորեն կանանց կազմվածքը կարելի է բաժանել չորս տիպի։ Իհարկե, այս դասակարգումը չի կարող իդեալական և անսխալական համարվել, քանի որ օրգանիզմի աշխատանքը կախված է բազմաթիվ գործոններից։ Սակայն հենց այս 4 տիպերն են ամենատարածվածը։

Խնձոր (գերակայում են մակերիկամները)։ Հիմնական բնութագրիչներ. Մարմնի վերևի հատվածն ավելի մեծ է ներքևինից։ Այս տիպին պատկանող կանայք հիմնականում լայն ուսեր, արտահայտված կուրծք, ուժեղ ձեռքեր և ոտքեր են ունենում։ Դեպքերի մեծամասնությունում նրանց մաշկը ձիգ է, նրանք հակված չեն ցելյուլիտ ունենալու։ Ավելորդ քաշ հավաքելու դեպքում առաջինը գիրանում են կուրծքը, ձեռքերն ու որովայնը։

a

Հոգեբանական առանձնահատկություններ։ Այսպիսի կազմվածք ունեցող կանայք հիմնականում լիդերի արտահայտված հատկություններ են ունենում, արագ են որոշումներ կայացնում, ինքնուրույն են և պատասխանատու։ Նրանք նաև բացասականն կողմ ունեն՝ ոչնչում սահման չեն տեսնում՝ լինի աշխատանք թե հանգիստ, ուտելիք թե զբաղմունք սպորտով։

Խորհուրդներ։ Իդեալական է բանջարեղենային սնունդ։ Անհրաժեշտ է երբեմն կտրվել հոգսերից և սովորել վայելել պարզ երևույթները։ Անհրաժեշտ է միշտ ֆիզիկապես ակտիվ լինել։ Կառուցվածքը պահպանելու գործում լավագույնը լողն է։

Ուղղանկյուն (գերակայում է հիպոֆիզը)։ Հիմնական բնութագրիչներ. Այս կազմվածքը հիշեցնում է դեռահասի կազմվածք՝ բարակ ոտքեր, չարտահայտված որովայն։ Ոտքերն ու ձեռքերը սովորաբար փոքր են, իսկ գլուխը դրանց ֆոնին մեծ է երևում։ Այսպիսի կառուցվածք ունեցող կանայք դժվարությամբ են քաշ հավաքում, առաջին հերթին քաշը հավաքվում է որովայնի հատվածում։

a-1

Հոգեբանական առանձնահատկություններ։ Այս կանայք հիմնականում ինտրովերտ են, հակված են արվեստի և գիտության։ Կարող եք փակ թվալ, բայց դա ոչ թե շփվելու ցանկության բացակայության պատճառով է, այլ այն պատճառով, որ ինքնաբավ են։ Երբեմն շատ են խորասուզվում իրենց մտքերի մեջ՝ մոռանալով իրականության և պարզ բաների մասին։

Խորհուրդներ։ Համապատասխանում է սպիտակուցային մթերքով հարուստ սննդակարգը, որի դեպքում քիչ ածխաջրեր են օգտագործվում։ Նրանց անհրաժեշտ է, որ շրջապատեն գեղեցիկ իրերը։ Տանը պետք է շատ ծաղիկներ լինեն, հոտավետ մոմեր։ Համապատասխանում է այն մարզանքը, որը կօգնի ազատվել որովայնից։

Ավազե ժամացույց (գերակայում է վահանաձև գեղձը)։ Հիմնական բնութագրիչներ. քաշ հավաքելու դեպքում ճարպն առաջինը կուտակվում է որովայնի և ոտքերի հատվածում։ Այս դեպքում մկանային զանգվածը բավական թույլ է, թույլ են նաև ոսկորները։ Կարող են խնդիրներ առաջանալ նաև չոր մաշկի հետ, այս կանայք հակում ունեն ցելյուլիտի։

a-2

Հոգեբանական առանձնահատկություններ։ Այպիսի կանայք ուրախ են, ակտիվ, շփվող։ Բառեր երկար չեն փնտրում։ Հեշտությամբ գրավում են մարդկանց։

Խորհուրդներ։ Գերադասելի է նախապատվություն տալ բանջարեղենին։ Սննդակարգում անհրաժեշտ է ներառել նաև մսամթերք, կաթնամթերք։ Առավելագույնս պետք է բացառել մրգերը, հացը, ալկոհոլն ու կոֆեինը, շաքարը։ Օրվա ավարտին նյարդային լարվածությունից ազատվելու գործում կօգնի տաք լոգանքը։

Տանձ (գերակայում են ձվարանները)։ Հիմնական բնութագրիչներ. Այս կանանց դեպքում մարմնի վերևի հատվածը համեմատար բարակ է, կլոր ոտքեր ունեն։ Քաշ հավաքելու դեպքում առաջինը ճարպը կուտակվում է ոտքերի հատվածում, իսկ որովայնի հատվածում ճարպն ամենավերջում է ավելանում։ Հակում կա ցելյուլիտի։

a-3

Հոգեբանական առանձնահատկություններ։ Հոգատար են, տպավորվող։ Հեշտությամբ լեզու են գտնում մարդկանց հետ, կարծես զգում են նրանց մտքերն ու ձգտումները։

Խորհուրդներ։ Սննդակարգն ընտրելիս ուշադրություն դարձրեք մրգերին և բանջարեղենին, ինչպես նաև անյուղ սպիտակուցներին։ Ավելի լավ է մոռանալ յուղերի, սոուսների, շոկոլադի, ալյուրից պատրաստված սննդի մասին։ Հոգեբանական ներդաշնակության համար անհրաժեշտ է շփում։ Փորձեք ավելի շատ շփվել և խուսափեք միայնությունից, բայց խուսափեք ագրեսիվ և նյարդային մարդկանցից։ Հիշեք, որ դանդաղ նյութափոխանակություն ունեք, և պարբերաբար սպորտով զբաղվեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am