ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Աստղիկ» բուժկենտրոն է այցելել հետազոտություններ անցնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Նշենք, որ քիչ առաջ «Հրապարակը» գրել էր, որ նախագահին ստենդավորում են «Աստղիկ» ԲԿ–ում։
«Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով էր վարակվել։ Հիվանդությունը բարդ ընթացք ուներ, որի հետևանքով էլ բարդություններ են առաջացել։ Այժմ նախագահն «Աստղիկ» ԲԿ–ում է, հետազոտություններ է անցնում»,–ասաց Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է ստենդավորման լուրերին, Պետրոսյանը հայտնեց, որ նման խնդիր չկա։