Երեկ հայտնի դարձավ, որ անհետ կորած զինծառայողների հարազատները մեքենայով փակել են ՀՀ ՊՆ մուտքը՝ պահաջելով իրենց զավակների վերադարձը։ Նմանատիպ ակցիա է իրականցվել նաև Արցախի ՊԲ շենքի մոտ։ Այս մասին տեղեկացրել էր Մեդիապորտ տելեգրամյան ալիքը:
Պարզվում է, որ զինվորների հարազատների բողոքը ուղղորդվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի իշխանությունների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ-ի կողմից։
Վերջերս այդ թեմայով մեծ վեճ է եղել, որի ընթացքում ՊԲ հրամանատարն Արայիկ Հարությունյանին ասել է՝ բավական է Արցախի անվտանգության հաշվին իրենց դիվանագիտական ձախողումները ծածկեն, խայտառակ փաստաթուղթ են ստորագրել քիչ չի, հիմա էլ շարունակում են զիջել Արցախից մնացածը։
Վեճից հետո Արայիկ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ գտնվողների հարազատներին և ասել, որ իրենց զավակներին չվերադարձնելու մեղավորը ՊԲ հրամանատարությունն է, որը թույլ չի տալիս մի փաստաթուղթ ստորագրեն, որից հետո առնվազն 30 գերի կվերադարձնեն և եթե բողոքի ակցիաներ լինեն ՊԲ-ի և Հայաստանի ՊՆ-ի մոտ, կփորձեն «հանրային ճնշման» արդյունքում լուծել հարցը։
Politik.am-ին հաջողվեց նոր մանրամասների տեղեկանալ միջադեպի վերաբերյալ: Պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր Շուկա կոչվող համայնքով անցնող ճանապարհով ազատորեն գնացել են Շուշի քաղաք: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով այդ ճանապարհին անցակետեր է դրել և հայ զինվորականները ստուգում են ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին: Արզումանյանի այս քայլը խիստ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին և Իլհամ Ալիևի բանագնացը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել է պաշտոնանկ անել Միքայել Արզումանյանին: