Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել Սարգսյանի նախաձեռնած քննարկումների շրջանակում:
«Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։