«Ինձ համար կարևոր չէ դառնալ գերեզմանատան ամենահարուստ մարդը». Սթիվ Ջոբս
Advertisement 1000 x 90

«Ինձ համար կարևոր չէ դառնալ գերեզմանատան ամենահարուստ մարդը». Սթիվ Ջոբս

Սթիվ Ջոբսի մտքերը, որոնք պետք է բոլորն իմանան

Միտքն այն մասին, որ ես շուտով պիտի մեռնեմ, ամենակարևոր գործիքն է, որն ինձ օգնում է իմ կյանքում բարդ որոշումներ կայացնել, քանի որ մնացած ամեն բան՝ ուրիշի կարծիք, ողջ այս հպարտությունը, շփոթմունքի կամ տապալման ողջ այս վախը, ոչինչ են մահվան դեմքի առաջ: Դրանք հերթով ընկնում են՝ թողնելով սոսկ այն, ինչն իսկապես կարևոր է: Մահվան մասին միտքը լավագույն եղանակն է՝ խուսափել այն մտքերից, որ դուք կորցնելու բան ունեք: Դուք արդեն մերկ եք: Դուք արդեն պատճառ չունեք չլսելու սրտի կանչին:

Ձեր ժամանակը սահմանափակ է, մի կորցրեք այն՝ ապրելով ուրիշ կյանքով: Թույլ մի տվեք, որ ուրիշների հայացքները կործանեն ձեր սեփական ներքին ձայնը: Եվ շատ կարևոր է խիզախություն ունենալ՝ սրտիդ ու կանխազգացմանդ հետևելու համար: Նրանք այս կամ այն դեպքում արդեն գիտեն, թե դուք ինչ եք իսկապես ցանկանում անել: Մնացած ամեն բան երկրորդական է:

Արդեն 33 տարի ես ամեն օր նայում եմ հայելուն ու ինքս ինձ հարց եմ տալիս. «Եթե այսօրվա օրը իմ կյանքում վերջին օրը լիներ, կցանկանայի՞ արդյոք անել այն, ինչ այսօր եմ պատրաստվում անել: Եվ հենց որ պատասխանը լինում էր՝ «ոչ»՝ մի քանի օր շարունակ, ես հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան փոխել:

Երբ լրացավ իմ 23 տարին, ես արդեն մեկ միլիոն դոլարից ավելի գումար ունեի, 24 տարեկանում՝ ավելի քան 10 միլիոն դոլար, 25-ում՝ 100 միլիոնից ավելի: Եվ այդ ամենը ոչ մի նշանակություն չունի, քանի որ ես երբեք ոչինչ չեմ արել՝ պարզապես հանուն փողի:

Ինձ համար կարևոր չէ դառնալ գերեզմանատան ամենահարուստ մարդը: Պառկել քնելու ու մտածել, որ այսօր դու իսկական հրաշք ես գործել. Ահա թե ինչն է ինձ համար կարևոր:

Կար ժամանակ, երբ ես քնում էին ընկերներիս բնակարանների հատակներին ու շշեր էի հանձնում, որ բանջարեղենային բուրգեր գնեմ: Հիմա՝ մի քանի միլիարդի հասնող ակցիաների ու սեփականության ձեռքբերումից հետո իմ կենցաղը որոշ չափով փոխվել է, բայց երդվում եմ, ոչ ես ինքս:

Եթե ուզում ես նոր ուղիով գնալ, դու ինքդ պետք է այն հարթես:

Եթե դու քեզ այնպես ես պահում, ասես ամենակարող ես, դա աշխատում է: Ձև արա, որ վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:

Միայն նպատակի առկայությունն է կյանքիդ իմաստ ու բավարարություն հաղորդում:

Ավելի լավ է վերցնել ու հայտնագործել վաղվա օրդ, քան դարդ անել, որ երեկվա օրդ այնքան էլ լավը չէր:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը