Գոռ Վարդանյանն ընտրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր
Advertisement 1000 x 90

Գոռ Վարդանյանն ընտրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրվեց Գոռ Պատվականի Վարդանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը:

«Շնորհավորում եմ բոլոր պոլիտեխնիկցիներին, մենք կունենանք մեր երազանքների Պոլիտեխնիկը»,- գրել է Հարությունյանը:

Սա ռեկտորի ընտրության երկրորդ փուլն էր։

Նշենք, որ առաջադրվել էր վեց թեկնածու, նրանցից երկուսը ելույթ ունենալուց, խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարեցին, որ հանում են իրենց թեկնածությունը՝ Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը:

Ըստ կանոնակարգի, ընտրվելու համար թեկնածուն պետք է նվազագույնը 17 կողմ ձայն ստանա:

Առաջին փուլում թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր  ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր 1 մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13 կողմ ձայն, իսկ Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն:

 



Նման նյութեր