Սիրիայի հատուկ ծառայությունները երեք ահաբեկչություն են կանխել Դամասկոսում։ Տեղեկությունը հայտնում է «ՍԱՆԱ» պետական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Ձերբակալել են երեք ահաբեկչի, պատրաստվում են ձերբակալել ևս երեքի։
Աղբյուրի տվյալով՝ ահաբեկչությունը հաջողվել է կանխել Սիրիայի մայրաքաղաքի արվարձանի զգոն քաղաքացիների հետ օպերատիվ աշխատանքի շնորհիվ: