Politik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր Շուկա կոչվող համայնքով անցնող ճանապարհով ազատորեն գնացել են Շուշի քաղաք: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով այդ ճանապարհին անցակետեր է դրել և հայ զինվորականները ստուգում են ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին: Արզումանյանի այս քայլը խիստ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին և Իլհամ Ալիևի բանագնացը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել է պաշտոնանկ անել Միքայել Արզումանյանին:
Մենք նաև տեղեկացրել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջել էին Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին:
Մեր այդ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց և, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստիպված է եղել առ ժամանակ հետ քաշվել, բայց նաև չի հրաժարվել ճանապարհից հայկական ԶՈՒ ստորաբաժանումներին հեռացնելու մտքից, քանի որ ադրբեջանական կողմի հետ կա հստակ պայմանավորվածություն: Մեր հրապարակումը խանգարեց Արայիկ Հարությունյանին, քանի որ մինչ զորքերի դուրսբերումն արդեն դրա մասին տեղյակ էր հանրությունը:
Հիմա Արայիկ Հարությունյանը ճանապարհներ է մտածում, որոնք կօգնեն իրեն կատարել ադրբեջանցիներին տված խոստումը: Իր համար, սակայն կարևոր է, որպեսզի Կարմիր Շուկայի ճանապարհը հանձնելուց հետո իրեն որևէ մեկը չմեղադրի: Պատերազմում արձանագրված պարտությունը, առանց այն էլ, պատմության համար Արայիկ Հարությունյանին թողել է, որպես դավաճանի, բայց Կարմիր Շուկայի ճանապարհի հանձնումը կարող է առավել մեծ ռեզոնանսի պատճառ դառնալ ու ինքը մինչ պատմության աղբամանը հայտնվելը կարող է բառիս բուն իմաստով հայտնվել աղբամանում՝ հայրենասեր արցախցիների ձեռքով: