Դքսուհի Մեգան Մարքլի մայրը՝ Դորիա Ռեգլենդը, խախտել է լռությունը։ Նա ներկայացրել է իր հիշողություններ այն ժամանակաշրջանի մասին, երբ Մեգանը թագավորական ընտանիքի անդամ է եղել։ Նրա խոսքով՝ այդ ամբողջ ընթացքում դուստրը «ոսկե վանդակում» է եղել։
Հարսանիքից հետո Մեգանն ու Հարին տեղափոխվել են Ֆրոգմոր հաուս, որը զույգին նվիրել է Եղիսաբեթ թագուհին։ Զույգն առանձնատան վերանորոգման համար 2,4 մլն ֆունտ ստերլինգ է ծախսել, սակայն նոր տունը Մեգանի համար «աքսովորավայր» է դարձել, թեեւ 2019թ.-ի ամռանը հաղորդվում էր, որ նա ցանկացել է այնտեղ մեկուսանալ իր ցանկությամբ։ Պարզվում է՝ Դորիան այդ ժամանակ այցելել է նրան, ցանկացել է դստեր հետ զբոսնել քաղաքում՝ ցրելու համար տխուր մտքերը, սակայն պալատը նրանց արգելել է ներկայանալ հանրությանը։
«Դստեր մեկուսացումն անհանգստացնում էր Դորիային։ Նա ամռանը Ֆրոգմոր հաուս է գնացել դստեր մոտ եւ ապշել, ոչ ոչ իրեն, ոչ դքսուհուն թույլ չեն տվել սուրճի համար Վինձոր գնալ։ Այդ ժամանակ Դորիան սարսափած ասել է դստերը. «Դու փակի տակ ես»»,- Harper’s Bazaar-ի հետ զրույցում ասել է դքսուհու կենսագիրը։
Վերջերս հայտնի է դարձել, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը փոխել են իրենց Archwell հիմնադրամի լոգոն։
news.am