Փա­շի­նյա­նի «գրա­սե­նյակն» ամեն ինչ անում է, որ­ ռազ­մա­գե­րի­նե­րը չվե­րա­դառ­նան․ «Փաստ»
Advertisement 1000 x 90

Փա­շի­նյա­նի «գրա­սե­նյակն» ամեն ինչ անում է, որ­ ռազ­մա­գե­րի­նե­րը չվե­րա­դառ­նան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

sevastopol.su-ն «Ղարաբաղյան պատանդները. ո՞ւմ է ձեռնտու գերիներին չվերադարձնելը» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում սուտ են անվանել Բաքվի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստան: Նմանատիպ իրադարձությունները առանց այդ էլ լարված տարածաշրջանում չեն կարող ուշադրություն չգրավել: Այնուամենայնիվ, իրավիճակն այստեղ շատ ավելի բարդ և շատ ավելի վատ է, քան կարող է թվալ: Թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումով: Խոսքը մի քանի հարյուր հայ ռազմագերիների մասին է, որոնք գերեվարվել են եռակողմ հայտարարության պաշտոնական ստորագրումից հետո: Նման հանգամանքներում, ընդհանուր առմամբ, դիպվածները սովորական են. դժվար ռելիեֆ, անհասկանալի իրավիճակ, հակասական հրամաններ, թշնամու կողմից չգրավված տարածքներից զորքերի քաոսային դուրսբերում և այլն:

Ինչ-որ մեկը մոլորվել է, մեկ ուրիշը պարզապես ժամանակին չի ստացել հրամանը, իսկ ինչ-որ մեկն էլ չի ցանկացել լքել իր դիրքը: Արդյունքում որոշները գերեվարվել են և ներկայումս օգտագործվում են հետագա քաղաքական սակարկություններում, ինչը նույնպես, ընդհանուր առմամբ, սովորական է: Բայց իրականում նրանց շուրջ խաղը մի փոքր այլ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հայաստանի ներկայիս կառավարությունը ագրեսիվորեն պահանջներ է ներկայացնում ամենակոպիտ և ոչ դիվանագիտական ձևով: Եվ անգամ առաջին հայացքից այն տպավորությունն է, որ դա իր քաղաքացիներին արագ վերադարձնելու լավագույն միջոցը չէ: Հատկապես, երբ խոսքը պատերազմում պարտվածների մասին է: Եվ դա շատ ճիշտ տպավորություն է: Քանի որ, ըստ էության, Փաշինյանի «գրասենյակն» ամեն ինչ անում է, որ այդ ռազմագերիները չվերադառնան:

Կամ այնպես լինի, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է ուշ: Եվ անմիջապես ծագում է հին հռոմեական հարցը «Cui bono» (ո՞ւմ է ձեռնտու), իսկ պատասխանը միանշանակ է. այս իրավիճակն առավել ձեռնտու է հենց Փաշինյանին, քանի որ այդ մի քանի հարյուր ռազմագերիները գաղափարականորեն մոտիվացված, ամենաանհաշտելի ու Ղարաբաղը հավատարմորեն պաշտպանողներն են: Եվ ամենակարևորը, պարոն Փաշինյանը չի ցանկանում, որ հետ վերադառնան մի քանի հարյուր երիտասարդ, ուժեղ, մարտունակ և շատ զայրացած մարդիկ, որոնք զայրացած են հենց իր վրա: Իսկ այս պահին աթոռը օրորվում է նրա տակ: Եթե այս ամենը 100-150 տարի առաջ լիներ, ապա նա ուղղակի լուռ կհամաձայներ ադրբեջանցիների հետ, որ նրանք պարզապես սպանեն այդ գերիներին: Բայց հիմա այդ ժամանակները չեն: Սա նշանակում է, որ պետք է գործել այլ կերպ՝ ամեն կերպ հետաձգել նրանց վերադարձի գործընթացը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



Նման նյութեր