Մարկոսյանը, որը տեւական ժամանակ է, մասնակցում է Բաղրամյան պողոտայում ցույցերին ու գիշերում վրաններում, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, սեպտեմբերի 30-ից եղել է Ջաբրայիլում ու իր աչքով է տեսել, թե ռազմի դաշտում ինչ է կատարվել: Նա պնդում է՝ «հողերը նվեր են տվել թուրքերին»: Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե դուք կոնկրետ դավաճանական դրվագների ականատես եղե՞լ եք՝ նա պատասխանեց. «Այո, մեզ մինչեւ Կուբաթլու նահանջել է տվել՝ առանց մի փամփուշտ կրակելու: Ամբողջ Սյունիքի տղաներս՝ կամավորներս, 7-8 հարյուր հոգի նահանջել ենք մոտ 32 կմ: Նահանջեք 2 կմ, կես կմ, 1 կմ ու երկու շրջան անձամբ մենք ենք ներկա եղել, թե ոնց են տվել՝ իր ծախված գեներալների հետ: Մենք գիտենք: Ես այնտեղ որպես կռվող տղա մենակ Քյոխ գիտեմ՝ «Եղնիկների» Քյոխը: Մնացածին ես այնտեղ տեսել եմ պատերազմի դաշտից 15 կմ հեռու, հետո դառան մարզպետ, պատերազմի դաշտից 17 կմ հեռու, դառան փոխմարզպետներ, ծառայում էին Նիկոլին: Կռվի դաշտում ես չեմ տեսել նրանց: Մի հատ Քյոխ գիտեմ, որ տղա է, եղել է իր զինվորից կես մետր առաջ կանգնած, ոչ թե թաքնված»:
Արթուր Մարկոսյանը նաեւ վստահեցրեց, որ չնայած ՌԴ հայ համայնքից մեծ քանակի օգնություն էր եկել, բայց ռազմի դաշտում մի հատ քնապարկ չեն տեսել. «Փոխարենը շուկայում լավ վաճառում են: Ինձ ոչ զրահաբաճկոն են տվել, ոչ էլ, թուրքի դիակից եմ հանել հագել: Ոչ էլ «կասկա» են տվել: Մի հատ Կալաշնիկով, 4 հատ «մագազին», 120 հատ փամփուշտ, ուրիշ ոչ մի բան չենք ունեցել: Սաղ տեսանյութերն ունեմ ու սաղ պահել եմ, որ Նիկոլին հանդիպելուց…»:
Ամբողջությամբ՝ aravot.am