«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր Հայաստանում 91 գրանցված կուսակցություն կա: 2021-ին պետական գրանցում է ստացել 3 կուսակցություն՝ «Արդարություն եւ հայրենիք», «Քրիստոնեա-ժողովրդավարական» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»:
Այս պահին պետական գրանցման համար դիմում է ներկայացրել եւ փաստաթղթերի ուսումնասիրության փուլում է 2 կուսակցություն՝ «Արեւ» եւ «Իմ Հայաստան»։ Բազում այլ խմբեր հայտարարել են կուսակցություններ բացելու մտադրության մասին։ Ընտրություններ են մոտենում»: