Արքայազն Հարին հուզումնալից նախաբան է գրել գրքի համար, որը հրատարակվել է ի աջակցություն երեխաների, որոնք կորցրել են ծնողներին։ «Բլրի կողքին գտնվող հիվանդանոցը» ստեղծագործությունում պատմվում է երիտասարդի մասին, որի մայրը մահացել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում հիվանդանոցում աշխատանքի ընթացքում։
Գիրքը հրատարակվել է բարեգործական կազմակերպության կողմից ի աջակցություն երեխաների, որոնք կորցրել են մտերիմներին եւ անմիջապես արժանացել է արքայազնի աջակցությանը։
Առաջաբանում Հարին ներկայացրել է մանուկ հասակում իր ապրած ողբեգությունը. «Երբ ես փոքրիկ տղա էի, կորցրի մորս։ Այդ ժամանակ ես չէի ցանկանում ոչ հավատալ դրան, ոչ ընդունել տեղի ունեցածը, եւ դա հսկայական անդունդ է թողել իմ ներսում։ Ես գիտեմ, թե ինչ ես զգում եւ ցանկանում եմ վստահեցնել, որ ժամանակի ընթացքում այդ անդունդը կլցվի մեծ սիրով ու աջակցությամբ»։
Դիանան մահացել է 1997թ․-ին Փարիզում ողբերգական ավտովթարի արդյունքում, երբ Հարին ընդամենը 12 տարեկան է եղել. «Յուրաքանչյուրս կորուստը տարբեր ձեւով ենք հաղթահարում։ Մի անգամ ինձ ասացին, որ եթե ծնողներիցս ինչ-որ մեկը երկինք ուղեւորվի, նրա հոգին, սերն ու նրա մասին հիշողությունները կմնան։ Դրանք միշտ ձեզ հետ են, եւ դուք կարող եք հավերժ պահել դրանք։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ է։ Երդվում եմ, դու քեզ ավելի լավ ու ուժեղ կզգաս, հենց պատրաստ լինես խոսել քո զգացմունքների մասին»։
Դուքսը նաեւ երեխաներին, որոնք սիրելի մարդու են կորցրել, գրել է, որ կցանկանար «հենց հիմա» գրկել նրանց ու հույս ունի «մխիթարել». դուք միայնակ չեք։ Ի դեպ, արքայազն Հարին առաջին չէ պատմում, թե ինչպես է մոր մահն ազդել ու մինչ այսօր շարունակում ազդել իր վրա։