Միայն փետրվարին Հայաստանից մեկնել է 58.297 մարդ. արտագաղթը թափ է հավաքում
Advertisement 1000 x 90

Միայն փետրվարին Հայաստանից մեկնել է 58.297 մարդ. արտագաղթը թափ է հավաքում

Միայն փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58.297 ուղևոր, Հայաստան է ժամանել 31.901 ուղևոր:

Անցած տարի նույն ժամանակահատվածում մեկնել է 99.065, ժամանել՝ 96.970 ուղևոր:

Երկու դեպքում էլ մեկնողներն ավելի շատ են, բայց այս տարի ի տարբերություն նախորդի ոչ թե 3000 մարդ է անվերադարձ մեկնել, այլ՝ 26.000:

Եթե նախորդ տարիներին, օրինակ, Հայաստանից ՌԴ մեկ ուղղությամբ տոմսը հնարավոր էր գնել 30-40 հազար դրամով, ապա այս տարվա փետրվարին տոմսերի գները մեկ շաբաթում ավելացել են 200-450 հազար դրամով: