«Он сукин сын, но это Наш сукин сын». երկու «եղբայր», երկուսն էլ հողատու. politik.am
Advertisement 1000 x 90

«Он сукин сын, но это Наш сукин сын». երկու «եղբայր», երկուսն էլ հողատու. politik.am

Երեկ հայտնի դարձավ, որ այնուհանդերձ Արտակ Դավթյանը նշանակվեց իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ։ Արտակ Դավթյանն էլ հանդես եկավ մի հայտարարությամբ, որը այլ կերպ, քան Նիկոլ Փաշինյանին հպատակություն հայտնել, դժվար է որակել։

Մամուլն ու սոցկայքերը արդեն բարձրացրեցին բավական սուր ձեւակերպմամբ այն հարցը, թե «խոնարհ հարսի» դեմքով Արտակ Դավթյանը որքանով կկարողանա իրականացնել ԳՇ պետի լիազորությունները կամ որքանով կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք դրված են ԳՇ պետի առաջ։

Թեեւ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց ամենայն հավանականությամբ Արտակ Դավթյանը չի կարողանալու իրականացնել այն առաջադրանքները: Նկատենք նաև, որ ոչ վաղ անցյալում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ամենաբացասական երանգով էր ներկայացնում  Արտակ Դավթյանի գործունեությունը, ինչպես օրինակ այն, որ «Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարություն է ունեցել 2016թ․ պատերազմում»։

Այն, որ Արտակ Դավթյանի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չի եղել, նաեւ ապացուցվում է այն բանով, որ չնչին առիթի ընձեռվելուց հետո Փաշինյանը որոշեց նրան պաշտոնազրկել եւ հիմա կրկին բերում է ասպարեզ՝ պաշտոնի։ Բայց սա դեռ ամենը չէ։ Մենք արդեն գրել էինք, որ Արտակ Դավթյանի համար երկու ընտրություն կա, կամ «չթաթախվել փաշինյանական կեղտի» մեջ վերստին, եւ առաջնային համարել հայրենիքը, բանակն ու սպայի պատիվը, կամ էլ լրացնել անդրանիկ քոչարյանների շարքերը։

Ըստ էության, այսօր Փաշինյանի հայտարարությունը եւ գեներալ Դավթյանի հայտարարությունը, թող ներվի ասել՝ «ղազագիրը», ցույց տվեցին, որ Արտակ Դավթյանի համար կամ չկա սկզբունքայնություն, սպայի պատիվ եւ այլ նման վեհ հասկացություններ, կամ այդ ամենի հետ կապված նրա պատկերացումները չափազանց տարբեր են ընդունված ընկալումներից։

Եթե անկեղծ լինենք, ապա անսկզբունքայնություն ցուցաբերեց նաեւ Նիկոլ Փաշինյանը Արտակ Դավթյանին նորից պաշտոնի բերելով, թեեւ անսկզբունքայնությունը Փաշինյանի դեպքում թիվ մեկ սկզբունքն է։ Բայց երեւի թե նա առաջնորդվել է ռուսական «Он сукин сын но Наш сукин сын» հայտնի թեւավոր խոսքի տրամաբանությամբ․ այսինքն՝ նա լավ զինվորական չէ, նույնիսկ իրենց կողմից քննադատված է եւ չընդունված, բայց ամեն դեպքում իրենցն է եւ համաձայնել է այս ստորացուցիչ խաղին մասնակցել, նկատի ունենալով Փաշինյանի կողմից ԳՇ իր ուզած պետին զոռբայությամբ առաջ «բրդելը», շատ հանգիստ, ինչու չէ, կարող է եւ վերստին պաշտոնի նշանակվել եւ վերադառնալ այն տեղին, որտեղից մեղմ ասած՝ վռնդվել էր։

Ի դեպ, Փաշինյանն ու Դավթյանը մի շատ կարևոր նմանություն ունեն՝ երկուսն էլ հողատու են: Փաշինյանի հողատու լինելու ամսին փատեր բերելու կարիք չկա, իսկ Դավթյանի մասին բավական է հիշել այն, որ իր ղեկավարած կորպուսը 2018-ին բավական կարևոր դիրքեր կորցրեց Նախիջևանի ճակատում:

politik.am



Նման նյութեր