Կրկնօրինակման դերասաններ Անիսա Մուրտաեւան, Դարյա Բլոխինան, Ալբերտ Իբրահիմովն ու Կարեն Արությունովը դարձել են «Comedy club»-ի վերջին թողարկման հյուրերը։ Գարիկ Խարլակոմվը ու Պավել Վոլյան նրանց հետ ծանոթանալուց հետո խնդրել են իմպրովիզ անել, ինչից հետո դերասաններից մեկը՝ Արությունովը, նմանակել է Գարիկ Մարտիրոսյանին, որն այդ պահին դահլիճում չէր։
Այսօր Մարտիրոսյանը Instagram-յան էջում հրապարակել է հոլովակն, ու, ըստ ամենայնի, նմանակումը նրան շատ դուր է եկել։ «Ժան, արի տես՝ ինչ եմ ես մտածել»,- հրապարակման մեկնաբանություններում Գարիկը մեջբերել է Կարենի խոսքերը։