«Երկրի ժամը». մարտի 27-ին, ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը
Advertisement 1000 x 90

«Երկրի ժամը». մարտի 27-ին, ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը

Հարգելի համաքաղաքացիներ, կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»,- ասված է հայտարարության մեջ: