Ադրբեջանական ընկերության կողմից ՀՀ ինտերնետային կապն ապահովող ընկերության գնումն ավելի լայն նախագծի մի մաս է, Ադրբեջանը ձգտում է տրանսպորտային և կապի տարածաշրջանային հանգույց դառնալ. Ս․ Մարտիրոսյան. tert.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանական ընկերության կողմից ՀՀ ինտերնետային կապն ապահովող ընկերության գնումն ավելի լայն նախագծի մի մաս է, Ադրբեջանը ձգտում է տրանսպորտային և կապի տարածաշրջանային հանգույց դառնալ. Ս․ Մարտիրոսյան. tert.am

Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51 % բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100 % արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը:

Tert.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ տվյալ ընկերությունը Հայաստանի հիմնական կապուղին է ապահովում, և եթե արհեստական կապի սահմանափակումներ մտցվեն՝ ամբողջական կամ կոնկրետ ուղղություններով, դա կանդրադառնա ամբողջ Հայաստանի կապի վրա, կապուղին կծանրաբեռնվի.

«Խնդիրը հնարավոր տեղեկությունների կորզումն է, իրենք ստանում են հնարավորություն վիճակագրական ուսումնասիրություններ անելու Հայաստանի բնակչության վերաբերյալ, որը բավականին լուրջ տեղեկություն է, եթե դու ունես երկարաժամկետ ուսումնասիրություն: Մյուս խնդիրը կոնկրետ անձանց կառույցների հետ կապված հնարավոր հետախուզական տվյալների ստացումն է՝ ընդհուպ մինչև կիբեր հարձակումների իրականացում՝ օգտվելով այն հանգամանքից, որ կապն անցնում է իրենց կապուղով: Իսկ ի՞նչ գործողություններ կիրականացնեն, կապված են պրոֆեսիոնալիզմից»,- ընդգծեց նա:

Հարցին, թե քաղաքական տրամադրվածություն տեսնո՞ւմ է գնման գործընթացում, Մարտիրոսյանն ընդգծեց.

«Սա ավելի լայն նախագծի մի մաս է, Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանային հանգույց դառնալ՝ տրանսպորտային և կապի, իրենք զուգահեռ պայմանավորվածություններ ունեն Կասպից ծովի ափի հետ, այսինքն՝ պետք չէ ընկալել, որ իրենք ամբողջ ռեսուրսը գցել են Հայաստանի դեմ աշխատելու համար, իրենք ցանկանում են վերահսկողության տակ վերցնել տարածաշրջանային կապուղիների հիմնական մասը: Սա նաև Վրաստանի դեմ քայլ է և այնտեղ ևս խիստ մտահոգված են, բայց գործողություններ չեն իրականացվում»:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր