«Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է վերջ տան քաղաքական տուրբուլենտությանը, որը ցնցեց Հայաստանը՝ Ադրբեջանի հետ պատերազմում կրած ստորացուցիչ պարտությունից հետո:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հայտարարեց ապրիլին հրաժարական տալու իր մտադրության և միևնույն ժամանակ վարչապետի պարտականություններն իրականացնելու մասին՝ մինչև հունիսին կայանալիք օրենսդիրի արտահերթ ընտրությունները, ինչը նոր ջանք է՝ սանձելու այս կովկասյան երկիրը ցնցող քաղաքական ճգնաժամը»,- այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro-ն:
Կայքը մեջբերում է Փաշինյանի խոսքերը, որ վերջինս հրաժարական է տալու արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, և եթե ընտրություններում նորից ստանա մանդատը, ապա «մենք կշարունակենք ձեզ ավելի լավ ծառայել, քան նախկինում, եթե ոչ, մենք իշխանությունը կփոխանցենք նրանց, ում ցանկանում եք»։
Նշվում է, որ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է վերացնեն այն քաղաքական տուրբուլենտությունը, որը ցնցեց Հայաստանը 2020 թվականից՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմում ծանր պարտությունից հետո։
«Շաբաթներ շարունակ Նիկոլ Փաշինյանը դիմադրում էր բողոքներին և իր հրաժարականի կոչերին: Նա չափազանց քննադատվում է, ընդդիմությունը նրան հայտարարում է «դավաճան» այն բանի համար, որ նոյեմբերին ստորագրել է իր երկրի համար շատ անբարենպաստ ռազմական գործողությունների դադարեցման պայմանագիր:
Իշխանությունն ու ընդդիմությունը, ի վերջո, համաձայնության եկան հունիսի սկզբին ընտրությունների շուրջ, չնայած վերջինս կոչ արեց նոր բողոքի ակցիաներ անցկացնել կիրակի օրը։
Այս զինադադարը բանակցվեց, երբ իրավիճակը աղետալի էր Հայաստանի համար, երբ այն անկյուն էր մղվել և ստիպված եղավ նահանջել մի քանի ճակատով՝ մինչ ադրբեջանական բանակը սպառնում էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքին:
2018թ-ին ժողովրդական հեղափոխության արդյունքում իշխանության եկած Փաշինյանը մեծացրեց զայրույթը փետրվարի վերջին՝ որոշելով պաշտոնանկ անել մի քանի բարձրաստիճան զինվորականների՝ մեղադրելով նրանց հեղաշրջում նախաձեռնելու ցանկության մեջ։
Ասվում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը, ի վերջո, պայմանավորվեցին հունիսին արտահերթ ընտրությունների շուրջ, որից հետո ռազմական դրությունը, որը մտցվել էր պատերազմի պատճառով, վերացվեց, և ՀՀ Սահմանադրական դատարանը կարգադրեց վերացնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Փաշինյանի քննադատի, նկատմամբ մեղադրանքները»-, գրում է Le Figaro-ն:
Թարգմանությունը՝ Panorama.am-ի։