Մեգան Մարքլը ծրագրում է դստերը լույս աշխարհ բերել տանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլը ծրագրում է դստերը լույս աշխարհ բերել տանը

Շաբաթներ անց 39-ամյա Մեգան Մարքլն ու 36-ամյա արքայազն Հարին երկրորդ անգամ ծնողներ կդառնան. ամուսինները դուստր կունենան։ Զույգն այժմ ակտիվորեն պատրաստվում է երեխայի լույս աշխարհ գալուն, ինսայդերների խոսքով՝ դուքսերն արդեն իսկ որոշել են, թե որտեղ Մեգանը ծննդաբերի։ Մեգանն ու Հարին ծրագրում են ծննդաբերությունը Մոնտեսիտոյում գտնվող իրենց առանձնատանը։

Երբ Մեգանը սպասում էր առաջին երեխային՝ Արչիին, պատրաստվում էր տանը ծննդաբերել՝ Ֆրոգմոր-քոթեջում, ուր Հարիի հետ ապրում էր մինչ թագավորական պարտավորությունները վայր դնելը։ Սակայն երբ փոքրիկը չծնվեց նշանակված ժամկետում, Մարքլին տեղափոխել են Լոնդոնի Փորթլենդի հիվանդանոց, ուր նա լույս աշխարհ է բերել որդուն։

«Մեգանը ծրագրում էր Արչիին լույս աշխարհ բերել տանը։ Սակայն ի վերջո բժիշկները նրան խորհուրդ են տվել հոսպիտալացվել, եւ ամենն, ինչ այդ ժամանակ նրան հետաքրքրում էր, անվտանգ ծննդաբերությունն էր ու Արչիի բարեկեցությունը։ Սակայն նա Կալիֆոռնիայում հիանալի տուն ունի, այն հիանալի վայր է աղջկան լույս աշխարհ բերելու համար»,- ասել է աղբյուրը։

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին իրենց առանձնատունը գնել նախորդ տարի 14,5 միլիոն դոլարով։ Նրանց տնից հեռու հիվանդանոց կա՝ Cottage Hospital՝ ԱՄՆ-ում լավագույններից մեկը, ուր անհրաժեշտության դեպքում Մեգանին կարող են արագ հասցնել։

news.am