Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին աշխատակիցը բացահայտել է ճշմարտությունը սոցիալական ցանցերում նրա վախեցնող հրապարակումների մասին։ Նյութը հրապարակել է Page Six պարբերականը։
Բիլի Բրասֆիլդը հայտարարել է, որ անձամբ խոսել է 39-ամյա երգչուհու հետ։ Զրույցի ընթացքում Բրիթնին նշել է, որ իր Instagram-յան էջում հրապարակումների ոչ բոլոր մակագրություններն է ինքնուրույն ստեղծում։
Օրինակ՝ երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում պարային շարժումներ է կատարում։ «Ես չեմ դիտել վավերագրական ֆիլմը, սակայն ինձ անհանգստացրել է, թե ինչ լույսի ներքո են ինձ ներկայացրել։ Ես երկու շաբաթ արտասվել եմ եւ մինչեւ հիմա էլ երբեմն լաց եմ լինում»,- հրապարակման մեջ նշել է նա։ Խոսքը «Framing Britney Spears» ժապավենի մասին է, որում պատվում է համաշխարհային հայտնիության տանող արտիստի ճանապարհի եւ 2008թ․-ին հոր կողմից խնամակալության սահմանման մասին։ Ամեն դեպքում, վիզաժիստմ ընդգծել է, որ «հրապարակման բովանդակությունը նրան է պատկանում, սակայն բառերը չեն արտահայտում այն, ինչ նա իրականում զգում է»։
Բրասֆիլդի խոսքով՝ անցյալում ունեցած խնդիրների պատճառով երգչուհու կյանքի որոշ փաստեր կրկին ջրի երես են դուրս գալիս, ինչի հետեւանքով նա չափազանց հուզական է դառնում։ Նա հավելել է, որ աստղը «բոլորովին էլ փխրուն չէ» եւ հաջողությամբ հաղթահարում է հասարակական ճնշումը։ Նյութի հերոսը նաեւ ընդգծել է, որ հրապարակումները երգչուհին չի գրում։ «Ինձ տխրեցրել է, որ հրապարակման մեջ արտահայտություններ կային, որոնք քննադատում էին նրա երկրպագուներին ու #FreeBritney շարժումը։ Դա նրա կյանքն է։ Նրան դուր չի գալիս զոհ լինել, նա երբեք չի ցանկացել զոհ լինել եւ իրեն զոհ չի համարում»,- պարզաբանել է նա։
Բրասֆիլդը համոզված է, որ այդ հրապարակումն արվել է երգչուհու երկրպագուների ուշադրությունը դատական պրոցեսից շեղելու նպատակով, որը կապված է Բրիթնիի հոր խնամակալության հետ։
Փետրվարին Բրիթնի Սփիրսի 27-ամյա ընկերը հրապարակային վիրավորել է նրա խնամակալ հորը՝ Ջեյմի Սփիրսին։ Ֆիթնես մարզիչ Սեմ Ասգարին Instagram-յան էջում գրել էր. «Ես ուզում եմ, որ բոլորն իմանան․ ես ոչ մի գրամ հարգանք չունեմ մարդու հանդեպ, որը փորձում է վերահսկել մեր հարաբերությունները եւ մշտապես խոչընդոտներ է ստեղծում մեր ճանապարհին»։
news.am