«Հայրենիքի փրկության շարժումն» ազատում է Դեմիրճյան փողոցը և հայտարարում, որ պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ «Հայրենիքի փրկության շարժումը» տարածած հայտարարության մեջ կոչ է անում քաղաքացիներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել շարժման հանդիպումներին ու հավաքներին։
Շարժումը նաև տեղեկացրել է, ապրիլի 6-ին , ժամը 14:00-ին Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի ունենալու քաղաքացիների հետ հանդիպում: