«Բարդույթներից վաղուց եմ ազատվել, աշխատել ու շտկել եմ դրանք». 20 փաստ Սյուզի Մելիքյանի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բարդույթներից վաղուց եմ ազատվել, աշխատել ու շտկել եմ դրանք». 20 փաստ Սյուզի Մելիքյանի մասին

Երգչուհի Սյուզի Մելիքյանը հանրությանը հայտնի է իր համարձակ կերպարով, բայց անձնականին վերաբերող թեմաների հանդեպ երգչուհին ոչ այնքան բաց է: NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրում, այնուամենայնիվ, փորձել ենք որոշ բացահայտումներ անել Սյուզիի եւ նրա նախասիրությունների մասին:

Սյուզի, առավոտդ սկսվում է

Զարթուցիչով, որովհետեւ ինքնուրույն դժվար եմ արթնանում, հետո ցնցուղ եմ ընդունում, մի քիչ հեռախոսով եմ զբաղվում ու տնից դուրս եմ գալիս:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Աշխատում եմ առողջ սնունդ օգտագործել. երկար ժամանակ է` գազավորված ըմպելիքներից հրաժարվել եմ: Օրս չեմ պատկերացնում առանց ջրի:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Երեւի` մսային որոշ ուտեստներ, որոնք ընդհանրապես չեմ ուտում:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում ու ինչի՞ց բարդութավորվում:

Բարդույթներից վաղուց եմ ազատվել, աշխատել ու շտկել եմ դրանք: Առհասարակ, ես սիրում եմ խնամված արտաքին ու կարծում` աղջիկը միշտ պետք է իր վրա աշխատի, որպեսզի ե´ւ բարդույթներից ազատվի, ե´ւ իրեն զգա մշտապես խնամված ու անթերի:

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Պայուսակ, ավտոմեքենայի բանալիներ ու հեռախոս:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Սպիտակը, կարմիրը եւ բաց երկնագույնը:

Հայաստանում ամենասիրելի վայրդ:

Այնտեղ, որտեղ կա գեղեցիկ բնություն` Դիլիջան, Ծաղկաձոր եւ այլն:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել:

Չեմ ուզում կոնկրետ օրինակ բերել, բայց հաճախ շատ եմ նյարդայնանում երթեւեկության իրականությունից:

Քո ականջակալներում հաճախ հնչում է

Աուդիո գրքեր եւ հանգիստ երաժշտություն:

Բնավորությանդ ամենատարօրինակ գիծն՝ ըստ քեզ:

Անկեղծ ասած` տարօրինակ գծեր, կարծում եմ, չունեմ (ծիծաղում է):

Վատ սովորություններ, որոնցից հաջողվել է ազատվել, կամ պատրաստվում ես ազատվել:

Տարիներ առաջ, երեւի, ավելի շատ ունեի վատ սովորություններ, հիմա շատ խորացված աշխատում եմ դրանցից ազատվելու վրա: Կարծում եմ` մարդն անընդհատ պետք է իր վրա աշխատի. այս պահին չեմ կարող ասել, թե որ սովորույթից եմ փորձում ազատվել, բայց անպայման դա անելու եմ (ծիծաղում է):

Ամբողջությամբ՝ news.am