ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուս լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում պատասխանել է վերջինիս հարցին, թե արդյոք անցյալի հայացքները չեն խանգարում երկրի զարգացմանը և արդյոք երկիրը պետք է նորովի զարգանա:
«Անկասկած, երկիրը պետք է զարգանա, սակայն չեմ կարծում, որ անցյալի հայացքները արգելակ են երկրի զարգացման համար: Ընդհակառակը, կարելի է կապիտալիցազվել և՛ այստեղ, և՛ այնտեղ: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է կապիտալիզացնել մեր արժեքները»,- նշել է ՀՀ նախկին նախագահը:
Հաղորդման ավարտին Պոզներն ավանդույթի համաձայն կարճ հարցեր է ուղղել Ռոբերտ Քոչարյանին:
– Ի՞նչն եք համարում ձեր ձեռքբերումը:
– Իմ կարիերան:
– Ինչն ե՞ք ամենից թանկ գնահատում:
– Ընկերությունը:
– Եթե ոսկե ձկնիկ բռնեիք և այն ձեզ երեք ցանկության հնարավորություն տար, որո՞նք կլինեին այդ ցանկությունները:
– Կհրաժարվեի:
– Ի՞նչ թերություն եք ներում մարդկանց հեշտությամբ:
– Վախկոտություն:
– Ի՞նչ թերություն երբեք չեք ների:
– Դավաճանություն:
–Ո՞ր մարդկային հատկությունն եք ամենից բարձր գնահատում:
– Հավատարմություն:
– Սատանան Ձեզ անմահություն է առաջարկում, այն էլ առանց որևէ պայմանի, համաձայնում ե՞ք:
– Ոչ:
– Ձեր գլխավոր ո՞ւժը:
– Մխիթարանքը:
– Ձեր գլխավոր թուլությո՞ւնը:
– Այդպիսիք չկան, ավելի ճիշտ չեմ ուզում դրանք նշել, ես թշնամիներ ունեմ:
– Եթե հանդիպեք բարձրյալին, ի՞նչ կհարցնեիք:
– Ինչո՞ւ էր ողջ կյանքում փորձությունների ենթարկում ինձ: