ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ոստիկանների կողմից բռնության ենթարկված և ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված աղջիկներից ու կանանցից շատերը պատերազմում կորցրեցին իրենց հայրերին, եղբայրներին, ամուսիններին` իրենց պաշտպանողներին, որ այսօր սեփական երկրում անպաշտպան մնան նրանց դիմաց, ովքեր որ այդ մարդկանց վճարած կյանքի գնով իրենց կանանց ու երեխաների կողքին են։
Որ գնաք տուն, Ձեր կանանց ու մայրերի ապրիլ 7-ը շնորհավորելու` հիշեք, որ այսօր ձեր կողմից բերման ենթարկված կանանցից շատերի ապրիլի 7-ը շնորհավորողները իրենց կյանքը վճարեցին նաև հանուն նրա, որ այսօր ձեր կանայք ձեր ֆիզիկական ներկայությունն ունենան իրենց կյանքում»։
Այսօր ոստիկանների կողմից բռնության ենթարկաված և ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված աղջիկներից ու կանանցից…
Posted by Gerasim Vardanyan on Wednesday, April 7, 2021