Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անունով կրթաթոշակ կտրամադրվի:
Ինչպես տեղեկացնում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, «Թերմոռոս-Ար» ընկերությունը «Արարատբանկ»-ի հետ համատեղ հունվար ամսից համալսարանի 3 ուսանողի կտրամադրի 110000 դրամ:
Կրթաթոշակը կտրվի ճարտարապետության, շինարարության և դիզայնի ֆակուլտետներից այն ուսանողներին, ովքեր ծառայել են Հայոց բանակում կամ մասնակցել քառօրյա պատերազմին: