Հայ գերիների նոր խմբի վերադարձի մասին աղմուկը կազմակերպել է իշխանությունը. փաստեր. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ գերիների նոր խմբի վերադարձի մասին աղմուկը կազմակերպել է իշխանությունը. փաստեր. antifake.am

Մեդիայում արագորեն տարածվեց Ադրբեջանից հայ գերիների նոր խմբի վերադարձի մասին պնդումը, սակայն արդեն իսկ տեղեկացրել ենք, որ ինքնաթիռը, որով ըստ նույն աղբյուրների պետք է վերադառնային գերիները, Հայաստան է ժամանել դատարկ. ոչ մի գերի չի վերադարձվել։

AntiFake.am-ը պարզեց, որ գերիների վերադարձի մասին աղմուկը բարձրացրել են իշխանական շրջանակները. նախ այդ մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews.am-ի տաղավարում հայտարարություն է արել իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ապա տեղեկությունը իշխանական ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել են վարչապետի և փոխվարչապետի խոսնակները՝ Մանե Գևորգյանը և Նժդեհ Հովսեփյանը։

Լուրը արագորեն տարածել են Փաշինյանի ընտանեկան armtimes.com-ը, Ալեն Սիմոնյանի հետ ասոցացվող freenews.am-ը, araratnews.am-ը, պրոիշխանական «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի 1in.am-ը, Սորոսի ֆոնդից և արևմտյան փողերով ֆինանսավորվող պրոիշխանական factor.am-ը և azatutyun.am-ը։

Արդեն իսկ ակնհայտ է, որ Փաշինյանը ընտրություններին ընդառաջ հայ գերիների հաշվին PR-վելու էժանագին փորձ է արել, որը խայտառակ կերպով ձախողվել է։

Հայ գերիների նոր խմբի վերադարձի մասին իշխանության կազմակերպած աղմուկի ապացույցները՝ ստորև.

antifake.am



Նման նյութեր